Ուղիղ եթեր
Ներքին Բազմաբերդից Բրյուսել․ ինչպես ջինսով ու ժիլետով աջակցել սեփական կնոջը
copy image url

Ներքին Բազմաբերդից Բրյուսել․ ինչպես ջինսով ու ժիլետով աջակցել սեփական կնոջը

Ներքին 1 տարի առաջ - 13:27 15-05-2023
Մի քանի օր շարունակ հանրային քաղաքական քննարկումների կիզակետում Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ոչ համապատասխան «լուքն» էր զանազան հանդիպումներին։

Նախ՝ նա ջինսե տաբատով, տոպով, ժակետով մասնակցել էր «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», ապա «ոտքի թևնոցով» գնացել «Այբբենարանի» հանդեսին․․․ու ցավոք, Հակոբյանը պարբերաբար իր հագուստի պատճառով դառնում է քննարկումների առարկա։

Փաշինյանը որոշեց կնոջ նկատմամբ ուշադրությունը շեղել և մեղադրանքների սլաքները իր վրա վերցնել։ Նա սպորտային ժիլետով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը։ Այդ ժիլետով մեկնումից առաջ Փաշինյանը այցելել էր Ներքին Բազմաբերդ համայնք, հանդիպել աշակերտների հետ։

Բնականաբար, մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, որ Միշելին հանդիպելուց առաջ Փաշինյանը լոգանք ընդունելու և զգեստափոխվելու հնարավորություն չի ունեցել։ Բայց այսպիսի «լուքով» ներկայանալով՝ նա իր «սոլիադրությունն» է հայտնել կնոջը՝ մեզ ցույց տալով, որ նման տեսքով ներկայանալը նորմալ, ընդունելի է, կորչի dresscode-ը և որ իրենց տանը միայն Աննա Հակոբյանը չէ միջոցառմանը ոչ հարիր տեսքով ներկայանում, այդպիսին է նաև ամուսինը։

Մենք, իհարկե, որևէ այլ ակնկալիք չունեինք, թե Փաշինյանը ավելի քթածակով, մաքրասեր կամ ճաշակով է, հարգում է լսարանին, հանդիպման մասնակիցներին կամ մտածում, որ երկիր է ներկայացնում։

Քավ լիցի, երկրի առաջնորդի և նրա տիկնոջ հետ նման սին հույսեր չենք կապում, միայն հույս ունենք, որ հաջորդ կարևոր հանդիպումից առաջ, որտեղ որոշվելու է Հայաստանի ճակատագիրը, Նիկոլ Փաշինյանի «փիառշիկները» չեն ուղարկի նրան Վերին Հեռվաշեն գյուղի կանալիզացիան մաքրելու, և ապա նա այդ նույն հագուստով չի մեկնի աշխարհաքաղաքական մի որևէ կենտրոն՝ ցույց տալու համար, որ ինքը նոր «Լենինն է»։

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը