«Սիթիները» պատրաստվում են գրոհի դեպի մարզեր
copy image url

«Սիթիները» պատրաստվում են գրոհի դեպի մարզեր

Ներքին 2 տարի առաջ - 09:54 10-05-2023
Բոլոր ժամանակների իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի գործերը այնքան են լավացել, որ որոշել է «Երևան սիթի»-ներ բացել նաև մարզերում։

Oragir.News-ի տեղեկություններով, մասնավորապես, արդեն իսկ մի շարք մարզերում համապատասխան տարածքի ընտրություն, շինարարական, վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Երևան սիթի» բացելու ծրագրեր կան Արտաշատում և Կապանում։

Մի կողմից, իհարկե, մեծ սուպերմարկետի բացումը մրցակցություն է, գների նվազում, աշխատատեղեր, մյուս կողմից էլ դրանք կուլ կտան քաղաքներում գործող մանրումիջին խանութները։