Մամուլ 3 տարի առաջ - 08:36 10-05-2023

Լրագրողների նմատմամբ բռնությունը՝ անպատիժ. հերթական զեկույցը Հայաստանի դեմ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին կրկին ակտիվորեն նշվում է այն մասին, որ ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը Մամուլի ազատության ինդեքսում: Մասնավորապես, հրապարակված ինդեքսում Հայաստանը, 51-րդ հորիզոնականի փոխարեն, արդեն զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: Այս ինդեքսը ներկայացված է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:

Իհարկե, առաջին հայացքից դրական է այս ինդեքսում հորիզոնականի բարելավումը, սակայն զեկույցում իրականում մեծ թվով խնդիրներ են ներկայացված: Որպես խնդրահարույց կետ՝ նշվում է այն հանգամանքը, որ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որեւէ քննադատությունից, մյուս կողմից՝ ատելության խոսքի մեծ չափաբաժնի մասին է նշված:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից