Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակի առթիվ վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մարդկանց հոսք է սկվել:
Հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինծառայողներին հարգանքի տուրք են մատուծում ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ քաղաքական և հասարակական գործիչներ:
Ուշագրավ է, սակայն, որ 12:00-ի դրությամբ իշխանության որևէ ներկայացուցիչ չի այցելել սրբավայր:
Ավելին ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի անունից ծաղկեպսակ չկա դրված Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Այսօր միայն շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից է ծաղկեպսակ դրվել: