Մամուլ 3 տարի առաջ - 08:45 09-05-2023

Ռուսները չեն ընկալել Արցախի պետնախարարի հայտարարությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ ռուսական կողմը վրդովված է Արցախում գեներացվող հակառուսականության փաստից, որին բացահայտ մասնակցում են նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաները։ Մասնավորապես, խաղաղապահ հրամկազմին նյարդայնացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի այն հայտարարությունը, թե անցած շաբաթ Բաքու մեկնած Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության հասնել։

Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ անգամ իշխանական որոշ շրջանակներ են տարակուսած եւ չեն հասկանում, թե որն էր պետնախարարի՝ կիրակի՝ ոչ աշխատանքային օրով հապշտապ հայտարարություն անելու նպատակը։ Նրանք կարծում են, որ Արցախի իշխանություններն ուղղորդվում են Նիկոլ Փաշինյանի կողմից ու փորձում են ցույց տալ, որ ՌԴ-ն զրոյական դերակատարում ունի Արցախում:
Հիշեցնենք, որ Ներսիսյանը հայտնել էր. «Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել»:

Նշել էր նաեւ, որ ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում: Թե որտեղ, ինչ ձևաչափով` պետնախարարը չի մանրամասնել։ Մինչդեռ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ թե գնալուց առաջ, թե հետո Լենցովն Արցախի իշխանություններին հասկացրել է, որ պետք չէ իր Բաքու այցից մեծ ակնկալիքներ ունենալ: Պետք չէ սպասել, որ իր ասելով անցակետը կապամոնտաժեն, քանի որ հարցը ամբողջությամբ գտնվում է քաղաքական տիրույթում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերի համաձայնության շրջանակներում: Անգամ հայտնել է, որ իր տեղեկություններով մայիսի 25-ին Պուտինի միջնորդությամբ պետք է տեղի ունենա Փաշինյան-Ալիեւ հանդիպում եւ, ըստ ամենայնի, այդ հանդիպմանը կորոշվի անցակետի հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից