Մամուլ 3 տարի առաջ - 08:39 09-05-2023

Արարատ Միրզոյանը կմասնակցի փակ հանդիպման․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ խմբակցությունում մտադիր են արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել փակ հանդիպման, որպեսզի իրենց տեղեկացնի, թե ինչ է քննարկել Վաշինգտոնում եւ կա՞ն արդյոք այլ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությանը չի հաղորդվում։ Հանդիպման օրվա մասին դեռ որոշում չկա, նախարարի գրաֆիկին պիտի հարմարվեն։

Խմբակցությունում խոր անտեղյակության մեջ են՝ ԱՄՆ-ում կայացած բանակցությունների սկզբում հայտարարվեց «առաջընթացի» մասին, իսկ հետո պարզվեց կողմերը համաձայնության չեն եկել: Եւ չնայած դրան շաբաթվա վերջում էլ Բրյուսելում Փաշինյան-Պուտին հանդիպում է սպասվում։ ՔՊ-ում կարծում են, որ առնվազն իրենց պետք է տեղեկացնեն, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում եւ ինչում են արտահայտվում տարաձայնությունները:

Հատկապես, որ այդ հարթությունում ակնհայտ ակտիվություն է նկատվում` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ», իսկ հունիսի 1-ին էլ Քիշնևում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիևը և Միշելը` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպումներ կունենան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից