Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:29 08-05-2023

Սա Աստծո թեման է․ «Նեմեսիս»-ի վրիժառուների ժառանգները՝ հուշարձանի ապամոնտաժման լուրերի մասին

Հասարակական գործիչ Արթուր Թովմասյանն օրեր առաջ ահազանգել է «Նեմեսիսին» նվիրված հուշարձանի ապամոնտաժման մասին․ իր ֆեյսբուքյան էջում նա, մասնավորապես, գրել էր․

«Այսօր ընկերներս, ովքեր բավականին լավ ինֆորմացված են անցուդարձից, ասեցին, որ կառավարչի կողմից կա հստակ հրաման՝ սկսել «Նեմեսիս»-ին նվիրված հուշակոթողի ապամոնտաժման գործընթացը: Ընկե՛ր ջան, ուշադի՛ր եղիր, ու եթե զգաս, որ պետք է հանրային աջակցություն, ես քո կողքին կանգնած եմ։ Վստահ եմ, որ ինձ պես շատերը կկանգնեն ու կփայփայեն ազգային արժանապատվությունը»։

Oragir.News-ի հետ զրույցում Թովմասյանն ասաց, որ այս թեմայով մեկնաբանություններ տալու ցանկություն չունի։ «Սպասենք, Աստված չանի՝ նման որոշում լինի, դա կլինի ևս մեկ խայտառակություն»։

Հարցին՝ եթե այնուամենայնիվ նման որոշում լինի, ինչ գործողությունների են դիմելու՝ նա պատասխանեց․ «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը իր ասելիքը կասի»։

«Նեմեսիսի» վրիժառուներից Արտաշես Գևորգյանի ժառանգներից Արմեն Գևորգյանը, անդրադառնալով արձանի ապամոնտաժման մասին լուրերին, ասաց, որ քանի դեռ նման որոշում պաշտոնապես չկա՝ վաղաժամ է որևէ տեսակետ արտահայտելը։

«Թող որոշում լինի՝ մենք մեր տեսակետը կասենք։ Կարծում եմ՝ անհանգստանալու կարիք չկա, այս գործը արդար գործ է, դա Աստժո գործն է, մենք ոչ մի վատ բան չենք արել ու աշխարհին էլ բաց աչքերով ենք նայում, սա Աստծո թեման է, բայց նման բան վստահ եմ՝ չի լինի, կարող են որոշակի շահեր լինել, ամեն բան հնարավոր է, բայց ես գտնում եմ, որ նման բան չի լինի։

Ի վերջո, դա շատ բարդ պրոցես է, ինչպես եք պատկերացնում, որ նման բան լինի։ Եթե նման որոշում լինի, բնականաբար, մենք մեր տեսակետը կարտահայտնեք»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Անկարան պահանջել էր ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել էր նոր միջոցների դիմել, եթե հուշարձանը չապամոնտաժվի։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում