Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:40 08-05-2023

Առևտրականները կառավարության շենքի դիմաց են. պատասխանը չի գոհացրել

Այսօր մեր պահանջը նա է, որ մեզ չի գոհացրել կառավարության պատասխանը։ Հավաքվել ենք ավելի մեծ խմբով։

Մեզ մոտեցել են ոստիկանները, ասել են՝ մտնենք ներս, հանդիպենք նամակների բաժնի պետի հետ։ Ճիշտն ասած, չեմ կարծում, որ հանդիպումը ինչ-որ արդյունք կտա, բայց գնում ենք հանդիպման, որ չասեն՝ մենք առաջարկել ենք, դուք հրաժարվել եք։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց առևտրականների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակից, անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը։

Նշենք, որ օրեր առաջ առևտրականները կրկին բողոքի ակցիա էին արել կառավարության դիմաց։ Նրանք նշում էին, որ չենք կարողանում ստանալ իրենց ապրանքները, քանի որ մաքսազերծումը թանկացել է 70%-ով։

Oragir.News-ի հետ զրույցում Կարինե Գևորգյանն անդրադառնալով իրենց ներմուծված ապրանքներին՝ ասել էր, որ ապրանքների մաքսազերծումը 11-ից 13 դոլար է, իսկ գնորդները հասարակ քաղաքացիներն են, գյուղացիները, այն խավը, որ օրվա հացի գումարը հազիվ է վաստակում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ