Ներքին 3 տարի առաջ - 14:18 06-05-2023

Փաշինյանի աշխատելաոճը իր մեղքերն ուրիշի վրա բարդելն է

Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան հարցին, թե հողերը զիջելու պարագայում ինչու իր պաշտոնը չի թողնում առավել խելացի մարդկանց, պատասխանեց, որ ինքը Արցախը չի հանձնել, ինքը 2018 թվականից արել է ամեն ինչ, որ Պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Իսկ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է, որ 30 հազար զինվորի կյանք փրկի։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ասաց, որ չի եղել մի դեպք, որ Նիկոլ Փաշինյանը ասի, որ ինքը սխալվել է։

«Փաշինյանի աշխատաոճը հենց դա է՝ իր սխալները, մեղքերը բարդել տարբեր քաղաքացիների, քաղաքական ուժերի, անհատների վրա, և նա ջրից չոր դուրս գալու մեխանիզմը գտել է իր համար»,- ասաց Գալստյանը։

Անդրադառնալով այն մտքին, որ այդ ստորագրությամբ Փաշինյանը 30 հազար զինվորի կյանք է փրկել, ասաց.« Հիմա, երբ պետք է, որ մեր ժողովրդի մեջ խուճապ սերմանի, անընդհատ ասում է, որ մենք բանակ չունենք, մեր բանակը շատ թույլ է, մենք ի վիճակի չենք, բա ուր են այդ 30 հազար զինվորները, ում կյանքը, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանը փրկել է»,- ասաց ԱՀ ԱԺ պատգամավորը։

Պատգամավորն ընդգծեց, որ Արցախի հարցը միշտ էլ եղել է համահայկական հարց, իսկ այսօր Փաշինյանը այն փորձում է սարքել ազգային փոքրամասնության հարց։

«Դա անընդունելի է, միջազգային հանրության անվան տակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը տարբեր հայտարարություններում, թե նշաձող են իջեցնում, մեզնից պահանջում են այս ամենի տրամաբանական պատասխանը, միայն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից և լինելով վարչապետ, հայ ազգը ներկայացնող անձ՝ նա լիիրավ չի ներկայացնում հայ ազգի շահը։ Նա փորձում է անել ամեն ինչ՝ երկարաձգելու և իր իշխանությունը ապահովագրելու համար։ Այսինքն, չկա ձևակերպված այն միտքը, որ երբ նա 19 թ․-ին հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ, հիմա լեզուն պապանձվում է, որ ասի Արցախը հայկական է։ Նա չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից այն դեպքում, երբ որ միջազգային տարբեր հարթակներում դա խոսում են, տեսնում ենք, որ Ադրբեջանը, ապօրինի ձևով շրջափակելով 120 հազար արցախահայությանը, վերցնելով պատանդ, նա ընդհանրապես գործնական որևէ քայլ չի անում, իսկ այդ քայլերը բազմաթիվ են թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ իրականության մեջ։ Նա հրաժարվել է հայ ազգի շահերը պաշտպանելուց, և պետք է ֆիքսենք դա, որ նա չի արտացոլում, պաշտպանում հայկական շահը, և մենք իշխանության ղեկին ունենք անձնավորություն, որը կատարում է մեր թշնամի երկրի պահանջները»,-եզրափակեց Գալստյանը և հավելեց, որ Փաշինյանը իր արած քայլերը մանիպուլյատիվ ձևով է ներկայացնում, իբրև ինքը դրանում մեղք չունի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից