Դատախազի ելույթից նեղվել էի, ես իր բալեյշիկն եմ եղել․ Սիրունյան
copy image url

Դատախազի ելույթից նեղվել էի, ես իր բալեյշիկն եմ եղել․ Սիրունյան

Ներքին 1 տարի առաջ - 19:49 04-05-2023
«Մասնագիտորեն ասեմ՝ դատախազի ելույթն իմ դուրը չեկավ։ Որովհետև մի քանի օրից հողափոխության 5-րդ տարին է, քանի՞ կոռուպցիոներ է նստած․ զրո, քանի՞ գույք է բռնագանձվել․ զրո, քանի՞ վնաս է բռնագանձվել․ զրո։ Ես իր ելույթից նեղվել էի, քանի որ ես իր բալեյշիկն եմ եղել, երբ իրեն նշանակում էին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Նրա խոսքով՝ դատախազն իր ելույթում թույլ տվեց սխալ նախադասություններ․ «Քննչականը նորմալ չի աշխատում, իսկ դատախազի գործն այն գործն է, որ նա պետք է քննչականը աշխատեցնի, սակայն նա սեպտեմբերից դատախազ է և ոչինչ չի անում։ Էլ չեմ ասում այն մանրուքները, որ գլխավոր դատախազն ասում է՝ ես քննչականի վրա վերահսկող եմ․ դու վերահսկող չես, այլ հսկող ես»։

Փաստաբանը նշեց, որ Աննա Վարդապետյանը հարցերին թերի էր պատասխանում, իսկ պատասխանների մի մասն էլ, ինչևիցէ, միգուցե, պատասխաններ են եղել․ «Ի տարբերություն այն գեղացու՝ Դավթյան Արթուրի, որ անընդհատ քննադատում էին՝ ասելով՝ կոռուպցիոներ է, այս աղջկա ելույթն ուղղակի դուրս չեկավ։ Նրա 8-9 ամիս արված աշխատանքում ոչինչ չի փոխվել։ Ես այն ժամանակ պուբլիչի ասել էի՝ իրեն տալիս ենք ոչ թե 100 օր, այլ 150 օր, անցել է արդեն 9 ամիս, գլխավոր դատախազն ի՞նչ է փոխել․ ոչինչ»։

Սիրունյանը, անդրադառնալով Վարդապետյանի երեկվա ելույթին, նշեց, որ Ազգային ժողովում երեկ պետք է դատախազին հարց ուղղեին՝ ինչո՞ւ ոչինչ չի փոխվել այս ամիսների ընթացքում․ «Ասում է՝ այսքան հայց ենք մտցրել դատարան։ Մենք այդ գործերով 17 տարի զբաղվել ենք, ինքն այդ ժամանակ դեռ մանկապարտեզ էր գնում, իսկ ես դատախազ էի։ Հայց էինք ներկայացնում, մարդ դատում, վնաս վերականգնում և այլն։ Այդքան հայց են մտցրել դատարան, քանի՞ կոպեկն են վերականգնել։ Ասում է՝ մարտի 1-ի գործը իմ անձնական հսկողության տակ է, ի՞նչն է քո անձնական հսկողության տակ, եթե մարտի 1-ի գործը քաքմեջ եք արել, իսկ քրեական պատասխանատվության ժամկետն արդեն լրացել է, այս տարվա մարտի 1-ին, 15 տարի է արդեն։ Դատախազը նաև հոկտեմբերի 27-ի մասին էլ էր նույնն ասում, բայց ես, դուք, Քոչարյանը, Բայդենը գնանք, ասենք՝ մենք եկել ենք՝ հանձնվենք, որովհետև կազմակերպիչները մենք ենք, դրա վաղեմությունն էլ է անցել։ Հիմա, ա՛յ տիկին ջան, որ տելեվիզրով ասում ես իմ անձնական հսկողության տակ են այդ գործերը, հարց՝ ի՞նչն է քո հսկողության տակ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված