Արցախի Հանրապետության արտգործնախարարն ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ Հայտնել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։
«Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը, այն հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերը, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։