Տեսչական մարմինը պետք է կասեցնի այդ հանքերի շահագործումը․ այսպիսի անտերություն երբևէ չի եղել
copy image url

Տեսչական մարմինը պետք է կասեցնի այդ հանքերի շահագործումը․ այսպիսի անտերություն երբևէ չի եղել

Ներքին 2 տարի առաջ - 20:21 03-05-2023
Երեկ ԱԺ-ի իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ասաց, որ մեր աչքի առաջ ամեն օր Երևան-Սևան ճանապարհից անհետնում են սարեր, բլուրներ, բառիս բուն իմաստով՝ ամբողջ լանդշաֆտն է փոխվում։

Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ ինքը տարիներ առաջ է ահազանգել այդ խնդրի մասին և զարմանում է, որ ԱԺ-ում նոր են խոսում տարիներ շարունակ եղող խնդրից։

«20 թվականից սկսած, ցավոք սրտի, հասարակության ահազանգերը և տեղում նկարված փաստերը հաշվի չեն առնվում, և հետո որոշ մարդիկ՝ կառավարության անդամներ, նայում են, վերցնում, սկում են պահել և մեկ էլ տեսնես այն ամենակրիտիկական պահին ինչ-որ մեկը հիշում է, որ մենք նման խնդիր ունենք, դա շատ ցավալի է»,- ասաց Սիլվա Ադամյանը և հավելացրեց, որ ինքը իր էջում բազմաթիվ հոլովակներ և լուսանկարներ է հրապարակել նախկինում արված այդ խնդրի մասին։

«Այդ խնդիրը սկսվել է 19 թվականի վերջից, երբ որ մենք սկսեցինք նկատել, որ սարերը լրիվ հոշոտել են, ամբողջը հանք է, եթե դուք այդ ճանապարհով անցնեք, կտեսնեք՝ ավազի հանքեր է, և ոչ մի նորմ չի պահպանվում»,- ասաց Ադամյանը։

Ադամյանը նշեց, որ դեռ երկու տարի առաջ նկարել է նման հոլովակ, ահազանգել Շրջակա միջավայրի նախարարությանը, տեսչական մարմնին, որ այդպիսի խայտառակ իրավիճակ է, և դրանով զբաղվող չկա։

«Այդ ամբողջ փոշին քամին տանում է, հավաքում և իջեցնում է Երևանի վրա, որովհետև այդ ճանապարհի վրա գտնվող հանքերը թեքության վրա են, և դա ավելի շուտ գալիս է Երևան, քան թե գնում է մյուս կողմը»,- նշեց Ադամյանը։

Բնապահպանը հիշեց դեպք, երբ իրենց՝ դրսից եկած հյուրերը, տեսնելով այդ հանքերում ստեղծված իրավիճակը, զարմացել են, որ այդպես են հանքերը շահագործում։

Ադամյանը, խոսելով այն մասին, թե որ կառույցներն են իրենց աշխատանքում թերանում, ասաց, որ այստեղ նախ անելիք ունի տեսչական մարմինը, և ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու է տեսչական մարմինը թույլտվություն տվել այդ ճանապարհի վրա բնակա ռելիեֆը այդպես այլանդակելու։

«Բա որտեղ է մեր Շրջակա միջավայրի նախարարությունը, որտեղ էին հանրային լսումները, որոնք պետք է կատարվեին ամբողջ այդ ճանապարհին, որը տանում է դեպի էկոլոգիապես մաքուր տեղ, որը կոչվում է Սևանա լիճ»,- ասաց Ադամյանը։

Ադամյանը նշեց, որ մենք շատ վատ տեսարանների ենք ականատես դարձնում մեր տուրիստներին, ովքեր եկել են Հայաստան և ուզում են այցելել Սևանա լիճ։

«Նրանք, ովքեր թույլ են տվել այս սարերը շահագործել, հանցագործներ են և պետք է առաջին հերթին հասկանալ, թե ովքեր են թույլ տվել այդ ճանապարհին ավազի հանքեր շահագործման, որ այդպես ամբողջ բնական ռելիեֆը փչացրել են։ Այդ հանցագործ վերաբերմունքը պետք է կասեցվի, ինչ արել, արել են։ Ամբողջ ընթացքում էլ տեսչական մարմինը փակել է իր աչքերը այդ խնդրի վրա»,- ասաց Ադամյանը։

Ադամյանը նշեց, որ անընդհատ ամպագոռգոռ հայտարարություններ են արվում տեսչական մարմնի տարբեր բացահայտումների մասին, բայց այն ոլորտը, որը պետք է լիներ խիստ ուշադրության տակ, բացիթողի է մատնված։

«Այսպիսի խայտառակ անտերություն այս երկրում երբևէ չի եղել։ Մեր երկիրն ամբողջությամբ մատնված է անտերության»,- եզրափակեց Ադամյանը

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
23:44 ChatGPT-ն մեկնաբանել է Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից
17:13 Ով մեզ կասի թուրք՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ. Արսեն Թորոսյան
21:09 ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխում Հայաստան. ինչ է սա նշանակում

Ձեզ գուցե հետաքրքրի