«Մարտի 1»-ի ու «Հոկտեմբերի 27»-ի գործերի քննության մասով բովանդակային ասելիք չունենք․ Վարդապետյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 03-05-2023
«Հոկտեմբերի 27»-ի և «մարտի 1»-ի գործերի վերաբերյալ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման նախագծում ներառված են եղել, բայց իմ կողմից դրանք ուղղակի վերջնական տարբերակում չեն ներառվել, որովհետև, իմ գնահատմամբ, մենք բովանդակային առումով Ազգային ժողովին և հասարակությանը, ցավոք, դեռ ասելիք չունեինք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հարցին, թե երբ են բացահայտվելու այդ հանցագործությունները, ինչ ընթացքում են այդ գործերը գտնվում։

Նա նշեց, որ երկու վարույթներով էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են․ «Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր հաղորդումը, այս երկու գործերին անդրադարձ կատարել ենք։ «Մարտի 1»-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է մեկ քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ մոտ, քանի որ վարույթներով կան ժամկետներ և ըստ ժամկետների հրատապության այդ դրվագները քննարկվում են»։

Բացի այդ՝ գրություն եմ հասցերագրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է»։

Ինչ վերաբերում է «հոկտեմբերի 27»-ի գործին, նա ասաց, որ ուղղակի ֆիզիկապես այդ վարույթին չի հասցրել անդրադառնալ։

«Պաշտոնավարում եմ 2022 սեպտեմբերից։ Այս երկու գործերից ինձ համար ամենառաջնայինը «մարտի 1»- գործն էր՝ հաշի առնելով ժամկետների առկայությունը։ Կարծում եմ՝ տարվա երկրորդ կեսում «հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ կհասցնենք այս ձևաչափով անդրադառնալ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:30 Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին եկել էր աշխատանքի
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
09:50 Ֆրիից թունավորված 3-ամյա աղջիկը մահացել է. սրճարանը փակվել է. RTVI
15:12 Ընտանիքներն ամուր չեն, քանի որ ջահելները չեն ուզում կեսուր-կեսրարների հետ ապրել․ հարցում
15:45 Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
16:30 Երեխան չպետք է 7 տարեկանից 2-րդ դասարան գնա. հոգեբանը դեմ է ԿԳՄՍՆ-ի որոշմանը