Մամուլ 3 տարի առաջ - 08:17 03-05-2023

Ինչի՞ վրա է ծախսվել 70 հազար դոլարից ավելի գումարը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի աշխատակազմը ապրիլի 25-ին 27 մլն 600 հազար դրամ է փոխանցել Ջեմմա Թադեւոսյան անհատ ձեռնարկատիրոջը՝ Փաշինյանի հորինած Քաղաքացու օրվա առիթով մի քանի խոշորացված համայնքներում մշակութային միջոցառումներ, այն է՝ բանախոսություններ կազմակերպելու համար։ Պայմանագիրն անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է ապրիլի 25-ին։

Նշենք, որ «Ջեմմա Թադեւոսյան» ԱՁ-ի հետ 2022 թվականին պետական հիմնարկները բավականին մեծ արժողությամբ պայմանագրեր են կնքել, օրինակ, ԵՊՀ-ն՝ 84 մլն եւ 7 մլն դրամի, ՊՆ-ն՝ 17 մլն եւ 3 մլն դրամի։ Բայց մենք համացանցում ոչինչ չհայտնաբերեցինք այդ ԱՁ-ի հետ կապված: Կարծում ենք` դրա տակ այլ անձինք են թաքնված: Հարցում ենք արել` պարզելու, թե ովքեր են բանախոսություններով հանդես եկել, ինչի վրա է ծախսվել «Քաղաքացու օրվա» համար դուրս գրված այս 70 հազար դոլարից ավելի գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում