Շաբաթօրյակների լուսանկարները հանրության հետ կոմունիկացիայի միջոց են, բայց PR չեն
copy image url

Շաբաթօրյակների լուսանկարները հանրության հետ կոմունիկացիայի միջոց են, բայց PR չեն

Ներքին 2 տարի առաջ - 23:36 02-05-2023
Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը միացել էր Երևան քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատանքներին եւ աղբահավաքների հետ շրջում էր քաղաքում:

Oragir.News-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, խոսելով այն մասին, թե ինչու են քաղաքի մաքրման համար օր ընտրել հենց Մայիսի 1-ը, ասաց. «Դե արդեն գիտեք՝ երեկ աշխատանքի և աշխատավորի օրն էր, ես էլ որպես ավագանու անդամ շատ կարևորում եմ համայնքային ծառայողների աշխատանքը և դրանց մեջ առանձնացրել էի Եիրանի աղբահանության և Սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի աշխատանքային գործը և այդպես էի շնորհավորում, քան որ մենք այնտեղ ունենք նաև հավաքագրման խնդիր, այնպես չէ, որ մարդիկ համաձայնում են աշխատել նման հիմնարկում, դա նաև քաջալերում էր, որպեսզի մարդիկ միանան և այդ աշխատանքը կատարեն։ Այսինքն, դա ընդամենը աշխատավորի օրվա նշանավորման ակցիա էր»,- ասաց Խաժակյանը։

Դիտարկմանը, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ համապետական շաբաթօրյակ, ինքը մասնակցություն ունեցավ այդ շաբաթօրյակին, Խաժակյանն ասաց, որ այդ շաբաթօրյակին էլ է մասնակցություն ունեցել, և այդ շաբաթօրյակի մասնակցությունը փաստող բոլոր լուսանկարներ կարող ենք տեսնել իր ֆեյսբուքյան էջում։

Հարցին, թե նման միջոցառումների ակտիվ մասնակցությունը և հետագայում լուսանկարների սոցցանցային հրապարակումները շատերը որակում են PR, դա այդ նպատակի՞ն է ծառայում, Խաժակյանը պատասխանեց. «Շաբաթօրյակները, տարբեր պետական օրերի շնորհավորոնքները բնորոշ են որևէ պաշտոնյայի կամ համայնքային ծառայողի և յուրաքանչյուրը ինքն է որոշում, թե ինչպես դա նշանավորել, բայց ես ընդունում եմ, որ դա հանրության հետ կոմունիկացիա ապահովելու միջոց է, որը ցույց է տալիս, որ Դավիթ Խաժակյանը ևս միացել է համապետական շաբաթօրյակին, որը կազմակերպված չէ պետական հիմնարկների աշխատակիցների համար միայն, և միայն նրանք են, որ ստիպված են շաբաթ օրը՝ առավոտյան 10-ին, արթնանալ, գնալ, միանալ շաբաթօրյակին, մաքրություն իրականացնել, այլ մենք ևս միանում ենք այդ գործին, չենք ծուլանում դա անել, դա հանրային կոմունիկացիայի մի մաս է, և ես կարծում եմ, որ դա պետք է ավելի մասայաբար լինի և ընդունում եմ, որ համապետական շաբաթօրյակի մասով պետք է գտնել այն պաշտոնյաներին, ովքեր չեն մասնակցել, առնվազն հորդորել, որ շաբաթօրյակներին իրենց մասնակցությունը բերեն, այդ թվում՝ քաջալերել նաև, որպեսզի լրատվամիջոցները, լրատվամիջոցների ներկայացուցիչները ոչ միայն լուսաբանեն, այլ իրենք ևս միանան»,- ասաց Խաժակյանը և հորդորեց մեզ նույնպես միանալ հաջորդ շաբաթօրյակին՝ քաղաքի մաքրության գործին, և մեր լրատվամիջոցի միջոցով լուսաբանել մեր կատարած մաքրությունը, և դա մեզ համար կլինի հանրության հետ լավ կոմունիկացիա, որ մենք՝ որպես լրագրող ևս պատրաստ ենք ծառայել քաղաքի մաքրության գործին։

Ճշտող հարցին, թե ամեն դեպքում չի՞ հերքում, որ PR է, ճիշտ ենք հասկացել, արձագանքեց. «Ո՛չ, Դուք ինձ սխալ հասկացաք»,- ասաց Խաժակյանը և խորհուրդ տվեց ձայնագրությունը լսել և բառացի մեջբերել։

Հարցինք Խաժակյանից՝ առաջիկայում կայանալիք ավագանու ընտրություններով պայմանավորված՝ ինչպես է գնահատում իր ռեյտինգը, երևանցիներն արդյոք պատրաստ են իրենց ձայնը նրան տալ, ասաց. «Դա շատ հարաբերական հասկացություն է, Հայաստանում այդ ուսումնասիրությունները և ընտրությունից 9 ամիս շուտ վարկանիշի չափումը։ Ինձ համար կարևոր է կատարել աշխատանք և ներկայանալ հանրության դատին, ես կատարում եմ այդ աշխատանքը, ցուցադրում եմ իմ կատարած աշխատանքը, և վերջում, երբ կգան ընտրությունները, կներկայանամ հանրության դատին, և արդեն ըստ այդմ պարզ կլինի իմ վարկանիշը բարձր կամ ցածր»։

Ամենից շատ դիտված

18:30 Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին եկել էր աշխատանքի
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
12:07 Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
12:16 Թուրքիայի նախագահի լիազորությունները փոխանցվել են Ջևդեթ Յըլմազին
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
15:45 Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
16:30 Երեխան չպետք է 7 տարեկանից 2-րդ դասարան գնա. հոգեբանը դեմ է ԿԳՄՍՆ-ի որոշմանը
17:53 «Վատ պահվածքի» դեպքում ցմահները նման պատժի են արժանանալու․ Սրբուհի Գալյանը գոռացել ու սպառնացել է
18:19 Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու Վաղարշապատի համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան