Ներքին 3 տարի առաջ - 17:15 29-04-2023

Ինչպես են համագործակցելու Քննչականն ու TikTok-ը

ՀՀ քննչական կոմիտեն նախօրեին հայտնեց՝ «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածության մասին։

Oragir.News-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ առաջիկայում բոլորին էլ պարզ կլինի, թե ինչպես ենք դա անելու։

«Խոսքը վերաբերում է այդ հարթակում հնարավոր հանցագործության վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը։ Կան դրսևորումներ, որոնք կարող են իրենց մեջ առերևույթ հանցագործության տարրեր պարունակել, ընդ որում՝ խոսքը առանձնապես ծանր հանցագործություններին է վերաբերելու։

Հարթակն այսպես թե այնպես արդեն, իր միջոցներով ու ռեսուրսներով, ֆիլտրացիա իրականացնում է և այն դեպքերում, երբ մեր տարածքում կվերաբերի կոնկրետ հանցագործության դրսևորումներին կամ այդպիսի հատկանիշներ պարունակող արարքներին՝ դրանց մասին տեղեկատվության փոխանակում կլինի և օպերատիվ արձագանք»։

Հարցին, թե այլ հարթակների հետ համագործակցություն լինելու է, օրինակ՝ «Ինստագրամի», ասաց, որ այս պահին դեռ խոսում են միայն «TikTok»-ի հետ համագործակցության մասին։

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան