Մամուլ 3 տարի առաջ - 08:29 29-04-2023

Արցախում «սորոսականները» հեռահար պլաններ ունեն․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում սպասվող սահմանադրական փոփոխությունների ֆոնին կտրուկ ակտիվացել է, այսպես կոչված, «սորոսական» թևը: Քանի որ Սահմանադրության փոփոխություններից հետո այլևս խորհրդարանն է ընտրելու նախագահ, «սորոսականները» ցանկանում են ամեն ինչ անել և Արցախի նախագահ դարձնել ԱՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլ յանին։

Արցախի մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ «սորոսականներն» այս փուլում ակտիվ բանակցությունների մեջ են նաև Սամվել Բաբայանի հետ։ Ավելին, Մայիլ յանին նախագահ «կարգելուց» հետո հաջորդ քայլով նախատեսվում է պետնախարար նշանակել Բաբայանին, իսկ գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կվերադառնա գլխավոր դատախազի պաշտոնին: Ի դեպ, կան խոսակցություններ, որ հենց այդ պատճառով մինչ օրս Արցախում գլխավոր դատախազ չի նշանակվել. ժամանակավոր պաշտոնակատարով են բավարարվում։

Ի դեպ, թերթին հայտնի է դարձել, որ օրերս Արայիկ Հարությունյանը մասնավոր զրույցներից մեկում խոստովանել է, որ Հայաստանից իր վրա լուրջ ճնշումներ կան, այդ իսկ պատճառով ինքը չի կարողանում Բաբայանի և «սորոսականների» նկատմամբ կոշտ ճնշումներ գործադրել, նաև նշել է, թե ինքը գիտակցում է, որ նշված անձինք փորձում են Արցախը «ներսից պայթեցնել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ