Մամուլ 9 ամիս առաջ - 07:50 19-08-2025

Վանեցյանին նախկին ՕԵԿ-ականներ են միացել. ինչ պլաններ ունեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վերջին ժամանակահատվածում ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց հետ՝ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Մենք տեղեկություններ էինք ստացել, որ Վանեցյանը վերջերս հանդիպել է անգամ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ներկայացուցիչների հետ: Ըստ տեղեկությունների՝ առաջիկա ընտրություններին նրանք եւս լինելու են «Հայրենիք» կուսակցության շարքերում, որին «Հայրենիք»-ը կմասնակցի միայնակ: Թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախընտրական ցուցակում ներառել նախկին ՕԵԿ-ականների, որոնք նաեւ պատգամավորներ են եղել, փորձեցինք ճշտել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանից:
««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բազմիցս հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կարծում ենք՝ հանրության համար որոշակի չափով տեսանելի են նաեւ կուսակցության կազմակերպական աշխատանքների իրականացումը եւ կուսակցական կառույցների աշխարհագրության ընդլայնումը։
Այս գործընթացում «Հայրենիք» կուսակցությանն են անդամագրվում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, մի շարք քաղաքացիներ էլ, հայտնելով իրենց աջակցությունը, պատրաստակամություն են հայտնում ներգրավվելու կուսակցական-քարոզչական աշխատանքներին։ «Հայրենիք»-ի թիմի մեծացման գործում մեզ համար երբեք չեն եղել ի սկզբանե դրված խտրական արգելքներ՝ քաղաքացու՝ ժամանակին այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական հոսանքին հարելու հիմքով, եթե, իհարկե, տվյալ անձի հետ ընդհանուր առմամբ առկա է համաձայնություն կուսակցության քաղաքական կողմնորոշման, սկզբունքների, գաղափարների վերաբերյալ, եւ կա որոշակի փոխադարձություն հայտնվող տեսակետների ազնվության հարցում։
Վերը նշվածով՝ Ձեր կողմից բարձրացված հարցին անդրադարձանք առավել ընդհանրական եղանակով: Այնուամենայնիվ, Ձեր հարցին առավել որոշակիությամբ պատասխանել չենք կարող, քանի որ «Հայրենիք» կուսակցությունում այս պահի դրությամբ նախընտրական որեւէ ցուցակի եւ դրանցում անձանց ներգրավվածության հարցեր չեն քննարկվում։
Առհասարակ, նախընտրական ցուցակը կազմվելու է որոշակի չափանիշների հիման վրա, որոնցից կլինի նաեւ կոնկրետ անձի կատարած աշխատանքը, ջանքերի ներդրումը կուսակցության նպատակների իրագործման հարցերում։ Հետեւաբար, այս պահին կուսակցության քաղաքական գծի վերաբերյալ աջակցության խոսքեր հայտնելը, միջոցառումներին ներկա գտնվելը, կուսակցությանն անդամագրվելը ինքնին խիստ անբավարար քայլեր են «Հայրենիք»-ի նախընտրական ցուցակում տեղ զբաղեցնելու համար», – նշեց Հակոբյանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից