Արտաքին 3 տարի առաջ - 17:45 27-04-2023

Կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ թուրքական Աքքույու ատոմակայանում կատարած ներդրումների համար, որի առաջին էներգաբլոկում այսօր տեղի կունենա վառելիքի բեռնման արարողությունը։

Բացի այդ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները և հացահատիկային համաձայնագրի նախաձեռնությունը։ Էրդողանն ուշադրությւն է հրավիրել այն բանին, որ առաջարկվող աշխատանքային խմբի միջոցով հնարավոր է նոր նախաձեռնությունների վրա աշխատել։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին։

Ռուսաստանի նախագահը Էրդողանին իր բարեմաղթանքներն է փոխանցել՝ կապված վերջինիս առողջական վիճակի հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ապրիլի 25-ին թուրքական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո հաղորդումը նախատեսվածից շուտ էր ավարտվել։ Նախօրեին միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիայի նախագահին սրտի կաթված է ստացել, սակայն Էրդողանի աշխատակազմն ավելի ուշ հերքել էր այդ տեղեկությունը։ Այսօր Թուրքիայում նախատեսված է Ռուսաստանի աջակցությամբ կառուցվող Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկի միջուկային վառելիքի բեռնման արարողությունը։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ նախքան ատոմակայանում արարողության մեկնարկը՝ Մոսկվայի ժամանակով 15։00-ին կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց