Արտաքին 3 տարի առաջ - 13:45 27-04-2023

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձախողել են հայ-ադրբեջանական գործընթացում ազնիվ միջնորդ լինելու հայտերը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մասնավորապես Ֆրանսիան, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ազնիվ միջնորդի դերի հայտ ունեին, սակայն, նրանք այդ հայտերը ձախողել են։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան պնդել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտահոգված չեն տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրով։

«Ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների փորձերը՝ համոզելու բոլորին, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց պարբերական հակառուսական հարձակումներով։ Նման հայտրարաությունները ազնիվ միջնորդի կամ կառուցողական աշխատանքի մասին չեն վկայում։

Նմանատիպ արտահայտությունները ուժեղացնում են մեր այն զգացողությունները, որ Վաշինգտոնի եւ Փարիզի իրական ձգտումները կոնյուկտուրային եւ քաղաքականացված բնույթ ունեն և ուղղված են Ռուսաստանի դիրքերի խարխլմանը, իսկ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի մասին հոգալն ակնհայտորեն ներառված չէ նրանց ծրագրերում»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց