Մամուլ 3 տարի առաջ - 08:46 26-04-2023

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 16. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանական խմբակցության պատգամավորները շարունակում են մանիպուլացնել հանրությանը: Այսպես, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Պատգամավորի պնդմամբ՝ պատերազմում պարտության պատճառը դա էր։

FIP-ը, սակայն, նկատում է, որ երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր, 2007-ի համեմատ, կրկնակի աճ ներկայացնել։

Միեւնույն ժամանակ, նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշը պատգամավորը ներկայացնում է դոլարային արտահայտությամբ, քանի որ այդպես ՀՆԱ-ն չի աճել, ինչը, ըստ Պապոյանի, ձախողված տնտեսական քաղաքականության հետեւանք էր։ Այսպիսով, Պապոյանը, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, մանիպուլացնում է գործող ու նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշները»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը