Մամուլ 3 տարի առաջ - 08:49 11-03-2023

Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 14․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք իրականությանը կրկին չեն համապատասխանում: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե 2018-2020 թվականներին Հայաստանը ձեռք է բերել այնքան սպառազինություն, որքան տասը տարում՝ 2008-2018 թվականներին։

Նման մանիպուլյատիվ հայտարարություն 2022 թվականի ապրիլի 27-ին արել էր նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Փաստերն իրականում այլ բան են ասում: Ըստ SIPRI-ի՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալների՝ Հայաստանը սպառազինության ձեռք բերման ծավալները մեծացրել է՝ հատկապես սկսած 2016-ից՝ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի տարիներին։

Եթե միայն քանակի մասով համեմատենք, ապա, Civilnetcheck-ի տվյալների համաձայն, Սարգսյանի տարիներին ավելի շատ զենք է ձեռք բերվել: Հստակ նշել, թե որ կառավարչի օրոք ընդհանուր որքան կամ ինչ գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ, քանի որ Հայաստանին մատակարարված սպառազինության գները հիմնականում անհայտ են։ SIPRI-ի բազայում առկա են 2019-ին Ռուսաստանից գնված չորս «Սու-30» կործանիչների գինը՝ 120 մլն դոլար, եւ 2020-ին Հնդկաստանից գնված չորս Swathi ռադիոլոկացիոն կայանների գինը՝ 40 մլն դոլար։

Այսինքն՝ հստակ նշել, թե որ կառավարչի օրոք որքան գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ։ Հայաստանը սպառազինության ամենամեծ ծավալները ձեռք է բերել առաջին արցախյան պատերազմի տարիներին եւ դրանից անմիջապես հետո՝ 1993-96 թթ. եւ 2016-ից սկսած՝ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Այսպիսով, Հանրային հեռուստաընկերության եթերում Տարոն Չախոյանի արած հայտարարությունը, թե 2018-2020 գնվել է նույնքան զենք, որքան Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին, մանիպուլյատիվ է եւ չհիմնավորված»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը