Երևան +21°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:10 13-04-2023

Մահը դարձել է սովորական վիճակագրություն․ մեզ հաղթողից զոհի են վերածում․ հոգեբան

Եռաբլրում գերեզմանափոսերը փորելու բուն փաստը, նաև դրա պատճառաբանությունը, թե՝ «նավսյակի ենք փորում», այն մասին է խոսում, որ վերջին տարիների ընթացքում, հատկապես 44-օրյա սպանդից հետո` «մահ» հասկացությունը սովորական դարձավ մարդկանց համար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանն՝ անդրադառնալով համացանցում տարածված տեղեկատվությանն, ըստ որի՝ 4 զինվորականի կյանքի խլած Տեղ համայնքում տեղի ունեցած սադրանքից առաջ՝ Եռաբլրում արդեն գերեզմաններ էին փորվել։

Հարցին, թե ինչի եք փորում՝ աշխատող բանվերներից մեկը պատասխանել էր՝ «նավսյակի»։

«Մի հայտնի ակադեմիկոս-գիտնական կար, ասում էր՝ մեկ մարդու մահը ողբերգություն է, իսկ հազարավոր մարդկանց մահը՝ վիճակագրություն։ Շատ ցավալի է, բայց մեզ համար մահը դարձել է սովորական։ Նախկինում, երբ մեր երկրի պաշտպանությունն ապահովված էր ու մենք անվտանգ երկրում էինք ապրում, երբ լսում էինք, որ մի զոհ կամ վիրավոր կա՝ բոլորս ցնցվում էինք, հետաքրքրվում էինք, թե ինչպես է սահմանների վիճակը, իսկ հիմա 15 հոգի վառվեց՝ խոսեցինք, անցավ, հետո էլի զոհեր եղան՝ էլի խոսակցություն, հետո վերադարձանք առօրյա կյանքին։

Այսինքն՝ մենք գտնվում ենք հուզական բթացման մեջ։ Այլ կերպ ասած՝ նաև հուզական մեկուսացման մեջ, սա հուզական ինքնապաշտպանություն է, մարդիկ անգիտակցաբար աչքերը փակում են դաժան, սոսկալի իրականության առաջ»։

Հոգեբանն ընդգծեց, որ մահը մեզ համար սովորական է դարձել, դրա համար էլ Եռաբլուրում համենայնդեպս գերեզմաններ են փորում։ Սա վկայում է այն մասին, որ սպասումները ողբերագական են, մարդիկ գիտակցում են, որ անպաշտպան երկրում ենք ապրում, որ թուրքը ինչ ուզում՝ անում է, թուրքի առաջ բացված են բոլոր դարպասներն ու դռները, համեցեքն էլ ասված է։

«Վերջին տարիներին տեղի է ունենում վկտիմիզացիայի պրոցես, այն ժամանակ մենք հաղթողներ էինք, ազատագրողներ էինք, մենք զոհեր էինք տվել և այդ հորոսների արյամբ ազգային էթնիկական հարց էինք լուծել, նվիրյալների արյամբ ազատագրել էինք մեր հայրենիքը, բանակ էինք ստեղծել ու մեզ ապահով էինք զգում։

Հիմա, երբ տեղի ունեցավ այն ողբերգությունը, ինչ տեղի ունեցավ ու հեղափոխություն ասվածն էլ ողբերգության սկիզբն էր։ Սա հետևողականորեն ու մտածված կերպով իրականացված քարոզչական աշխատանք է, մարդկային հոգեկերտվածքի շերտերի լավ իմացությամբ, որպեսզի մարդիկ խեղճանան, թուլանան։

Այսինքն, վիկտիմիզացիա նշանակում է զոհի հոգեբանություն ձեռք բերել, հոգեբանորեն մարդը դառնում է զոհ։ Այսինքն, այնքան է խեղճանում, որ սկսում է կենտրոնանալ իր շատ առօրեական խնդիրների վրա, քանի որ դրվել է այնպիսի վիճակի մեջ, որ ինքն իրեն չի կարող գործոն զգալ, ավելի մեծ խնդրներ լուծելու համար։

Չնայած դրան, մարդիկ լավ էլ տեսնում են արհավիրքը, իրենց գլխին եկածը, այն, որ պիտի գա, բայց կա անելանելիության զգացում, նաև ուժեղ արտահայտված վախի զգացում, սա բերում է այն հոգեվիճակի, որը հոգեբանության մեջ կոչվում է ձեռքբերովի անօգնականություն, այսինքն՝ հանգամանքներն այնպես են դասավորվում, մարդու վրա այնպիսի նորգործություններ են կատարվում, որ մարդը զգում է իրեն անօգնական։

Այս իրավիճակում, երբ նույնիսկ փրկության հնարավորություն է գալիս, երբ կարող ես քայլեր կատարել ու դուրս գալ այդ իրավիճակից՝ մարդը չի գնում այդ քայլերին, գլուխը կախ գնում է դեպի կործանում, դեպի ոչնչացում։ Հիմա ես տեսնում եմ, որ մենք հայտնվել ենք այդ չարաբաստիկ վիճակում՝ ձեռքբերովի անօգնականության վիճակում»։

Նալչաջյանը սակայն վստահ է, որ անգամ այս իրավիճակից ելք կա։ Այդ ուղղությամբ մեր ընդդիմադիր ուժերը բավականին ջանք թափեցին, բայց քարոզչությունը ուղղվեց մարդկանց գիտակցությանը։ «Մարդկանց բացատրում էին, թե ինչ ստորություններ են տեղի ունենում, ինչ դավաճանություններ, ինչ անհայրենիքների ձեռքն է ընկել մեր երկիրը, բայց քարոզչության մյուս կողմը՝ ժողովրդի հետ աշխատելը, «նարոդնիկության» երևույթը բացաակայում էր։

Հիմա, կարծես, փորձեր արվում են, բայց այս աշխատանքը տևական ժամանակ է պահանջում։ Պատահական չէ, որ գործակալական ցանցը դեռ մինչև 2018 թ-ը երկար աշխատանք է իրականացրել՝ մարդկանց գիտակցության վրա ազդելու համար։

Այս աշխատանքը մեր ժողովրդին պետք է այդ վիկտիմիզացիայի վիճակից դուրս գալու համար, բայց դրանք կօգնեն նաև առանձին փոքր ու մեծ հաղթանակները։ Օրինակ, եթե մեզ հաջողվի վռնդել թուրքական իշխանությունը, որը եկել, նստել է մեր գլխին, սա հաղթանակ կլինի։ Մասսայականորեն սա տեսնում ու հասկանում են, քչերն են մնացել, որ այնքան բարոյական հասունության ցածր մակարդակի վրա են, որ իրենցով այս պահին չարժի էլ զբաղվել։ Իրենք, որ տեսնեն, թե որ կողմում է կշեռքի ծանր նժարը՝ այն կողմ էլ թեքվելու են։

Այնպես որ հիմա մեզ հաղթանակներ են պետք, իսկ առաջին ամենահզոր հաղթանակը կլինի, եթե սրանք հեռացվեն ու գան ազգային ու ազնիվ ուժեր, իսկ էդպիսի մարդիկ կան։ Նման մարդիկ կան։ Նրանք պիտի կանգնեն առաջին շարքերում, մյուսները նրանց հետևից կգնան»։

Ամենից շատ դիտված

15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
10:54 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականներ