Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:58 02-07-2025

Հիմա հասկանո՞ւմ եք, թե Արցախի էջը փակված համարող իշխանությունն ինչո՞ւ հարձակվեց եկեղեցու վրա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ․․․․
ԵԱՀԿ ԽՎ-ի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում փոփոխության առաջարկ էի արել, որով մասնավորապես արձանագրում էի՝

-ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ-ի հակամարտություն հասկացությունը․
-Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը․

-Պահանջում, որ մինչև գերիների անվերապահ վերադարձը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ երկրներից դիտորդական առաքելություն ուղարկվի Բաքու՝ մշտադիտարկելու հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց պահման պայմանները և դատական գործընթացները։

Հայաստանի պատվիրակության անդամ քպ-ականները դեռ Երևանից չմիացան նախաձեռնությանս, փոխարենը նախաձեռնությանս միացան՝ Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը ներկայացնող պատգամավորներ Վալերի Բուայեն, Իրեն Չարալամբիդիսը, Կիրիակոս Հաջիանին, Քարօղլուն, Պապաթանասիսը, Սենեկիսը, Սիրիգոսը և Կ․ Ալիշիան։

Քննարկման ժամանակ առաջարկս մերժելու համար ձայն վերցրած լիտվացի պատգամավորն ասաց, որ կողմերի հետ քննարկել են և եկել եզրակացության, որ առաջարկս պետք է մերժել, որովհետև կողմերի համար զեկուցողի ներկայացված տեքստն է ընդունելի։

Հիմա հասկանու՞մ եք, թե Արցախի էջը փակված համարող իշխանությունն ինչո՞ւ հարձակվեց եկեղեցու վրա, այն բանից հետո Վեհափառ Հայրապետի առաջարկով Շվեյցարիայում Արցախի հոգևոր մշակութային ժառանգության վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպվեց։

Այնուամենայնիվ, մի քանի երկրներից՝ Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Կանադա, Բելգիա, Անդորա, Շվեդիա, կողմ քվեարկեցին իմ նախաձեռնությանը։

Իսկ ամենացավալին այն է, երբ այլ երկրների պատվիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատվիրակությունը չի միացել նախաձեռնությանը․․․»

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին