copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:21 06-07-2022

ՀՀ-ն վերածում են անարխիստական հանրապետության

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պոպուլիստական և նիհիլիստական ամայի ճամփաներին երկար դեգերումներից հետո վերջապես գտել է իր «իզմը»։ Հավանաբար նրանց առաջնորդները կարդացել են Մաքս Շտիռների «Ես և իմ գործը» հայտնի աշխատությունը։ Չի բացառվում, որ նրանց ոգևորել է նաև ատաման Մախնոյի արկածալի կենսագրությունը։ Այլապես հնարավոր չի բացատրել, թե ինչու են ՀՀ-ն վերածում Հուլյայպոլեի անարխիստական հանրապետության, որտեղ բոլորը ենթարկվում էին ատամանի կամքին և չէին կաշկանդվում որևէ օրենքով։

Վերջին շաբաթներին մեծամասնությունը շարունակ խախտում է սահմանադրական նորմերը։ Օգտվելով ընդդիմության փաստացի բացակայությունից՝ նրանք փորձում են իշխանության մենաշնորհ հաստատել բոլոր հարթություններում։ Վերջին շաբաթների ԱԺ բոլոր քվեարկություններն անցնում են միաձայն, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին։ Ոչ ոք չի փորձում կարծիք հայտնել։ Ժողովրդավարական համակարգը հանրության աչքի առաջ դեգրադացվում է, որը շատ վտանգավոր է։

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՔՊ-ական պատգամավոր։ Այնինչ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված է, որ այդ պաշտոնում պետք է ընտրվի ընդդիմության ներկայացուցիչը։ Հեղափոխական մեծամասնությունը փաստացի ոտնահարում է օրենքը, առաջնորդվում խմբային շահերով, որոնք ամփոփվում են մեկ անձիմիահեծան կամքով։ Ի՞նչ է սա, եթե ոչ անարխիա։

Իսկ օրեր առաջ սարսափելի պատկեր գրանցվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի քվեարկության ժամանակ։ Այս պաշտոնում առաջադրված Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը ստացավ 0 ձայն։ Ավելին՝ նա անձամբ հրապարակավ կոչ արեց, որպեսզի իրեն կողմ չքվեարկեն։ Սա քաղաքական ցուցադրական ինքնասպանություն է։ Եթե Զեյնալյանը երբևէ փորձի վերադառնալ քաղաքականություն կամ հավակնել պետական բարձր պաշտոնի, ապա պետք է նախ բացահայտի, թե ով է իրեն դրդել քաղաքական ինքնասպանություն գործել։

Անհրաժեշտ է գիտակցել, որ այս հակաիրավական գործելաոճի հետևանքով ՀՀ-ն կարող է մի քանի տարի զրկվել ժողովրդավարական աշխարհի աջակցությունից, իսկ հասարակությունը կարող է այլասերվել, որից հետո օրենքի և արդարադատության նկատմամբ հասարակական վստահությունը վերականգնելու համար տևական ժամանակ կպահանջվի։ Ուստի՝ եթե ՔՊ-ում գիտակից մարդիկ կան, ապա պետք է կասեցնեն անարխիստական արշավն ու դադարեն ոտնահարել օրենքը։

adv_banner

Ամենից շատ դիտված

22:47 Հերթական արտակարգ դեպքը՝ Երևանում. հսկայական ծառը արմատախիլ է եղել ու ընկնել մեքենաների վրա. shamshyan.com
16:57 Նորից դասադուլ կանենք․ Երևանի Նաիրի Զարյանի անվան դպրոցում բունտ է հասունանում
15:42 Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է
22:30 Սեփական տուն, հողամասեր, միանվագ խոշոր գնումներ, 119 մլն դրամ եկամուտ․ Արսեն Թորոսյանի և կնոջ ունեցվածքը
22:14 Երևանում Ford-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը շպրտվել, կրկնակի վրաերթի է ենթարկվել Mazda-ի կողմից և տեղում մահացել. shamshyan.com
08:55 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
11:02 Երևանում Mazda 6-ը գլխիվայր շրջվել է. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. shamshyan.com
11:22 Ձրի գովազդ՝ քաղաքացիների հաշվին. գունավոր ծածկերով անհայտ մեքենաներ Բաղրամյանում
20:06 Շիրակի մարզում բախվել են Citroen Jumper-ը, Hyundai-ն ու Mercedes-ը․ կա 6 վիրավոր․ shamshyan.com
13:43 Խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են. Պապոյան