Ներքին 3 տարի առաջ - 18:25 07-04-2023

«Հայ մշակույթի պատմություն» առարկա դասավանդող սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էդիտ Պրինտ» հրատարակչության միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր սփյուռքահայ ուսուցիչների՝ «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացման նպատակով:

Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հրատարակչության կողմից՝ տնօրեն Արթուր Գալստյանը:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել. «Տարեցտարի փորձում ենք ընդլայնել սփյուռքահայ ուսուցիչների կարողությունների զարգացման հնարավորությունները: Անցյալ տարվանից վերապատրաստման 2 նոր ծրագիր է ավելացվել՝ ըստ ներկայացված պահանջարկի, ինչին մշտապես փորձում ենք արձագանքել»:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել «Էդիտ Պրինտ» հրատարակչությանը՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցելով սփյուռքում հայ կրթությունն ու մշակույթը պահպանելու նախաձեռնության համար:

«Պետության դերն է նաև գործընկերների ներգրավմամբ համադրել ռեսուրսները և դրանք ծառայեցնել ի շահ հայ հանրության: Ողջունելի է, որ այս ծրագիրը համընկնում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին և միջոցառումների պլանին»,- ասել է փոխնախարարը և ծրագրի համատեքստում ընդգծել հեռավար ուսուցման բաղադրիչն ուժեղացնելու անհրաժեշտությունն ու հեռանկարները:

Կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ ծրագիրը հետագայում կընդլայնվի:

Հուշագիրը 2021 թ. մարտի 21-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի և հրատարակչության միջև ստորագրված համագործակցության հուշագրի տրամաբանական շարունակությունն է: Այն նախատեսում է սփյուռքահայ ուսուցիչների «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացումը:

Վերապատրաստումն ընթանալու է ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրով, մասնակից ուսուցիչներին կտրամադրվեն վկայականներ:

Վերապատրաստումն անցկացվելու է հեռավար ձևաչափով՝ https://krtahartak.am/ կայքի միջոցով:

2021 թ. նախարարության հետ համատեղ «Էդիտ Պրինտ»-ը վերապատրաստման ծրագիր է իրականացրել հայրենագիտական առարկաներ դասավանդող շուրջ 30 սփյուռքահայ ուսուցչի համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում