Ներքին 2 տարի առաջ - 22:53 17-10-2024

Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկի մասին։

Տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների վերապատրաստման համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում ստացվել է 38 հայտ, ընտրվել է 23-ը: Հաղթող ընկերությունների շուրջ 300 աշխատակիցներ տարբեր ուսումնական հաստատություններում կանցնեն ոլորտային վերապատրաստման ծրագրեր։

2024 թվականի օգոստոսի 7-ին 6 ընկերության հետ կնքվել են դրամաշնորհի տրամադրման պայմանագրերը: Հոկտեմբերի 17-ին 2-րդ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում կնքվել է ևս 17 պայմանագիր:

Հաղթող կազմակերպությունները՝ մինչև ծրագրի ավարտը, որպես հաջողության չափանիշ պետք է ներկայացնեն առնվազն մեկ ավարտական աշխատանք։

Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերին:

«Կարողությունների զարգացում» բաղադրիչով նախատեսվում է օժանդակել ՏՏ և ինժեներական կազմակերպությունների կադրային ռեսուրսների բարելավմանը՝ կադրերի վերապատրաստման լավագույն ծրագրերին տրամադրելովով դրամաշնորհներ (վաուչերներ)։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ