Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:30 05-04-2023

Տասներեք տարի է անցել, բայց Արթուրի վրա դեռ հող չեմ լցրել․ Նիկոլն ու դատախազն էլ խաբեցին

Սևազգեստ մայրերի մասին կամաց-կամաց սկսեցին մոռանալ։ Խաղաղ պայմաններում որդիներ կորցրած մայրերը տարիներ շարունակ պայքարել են։

Իրինա Ղազարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հինգ մայրերով հավատացել են, որ Նիկոլ Փաշինյանը կօգնի բացահայտել խնամքով թաքցվող բանակային սպանությունների գործերը, բայց ցավոք, դա միայն պատրանք էր։

«Երբ Աննա Վարդապետյանը Նիկոլի օգնականն էր, մեզ խոստացավ օգնել, որ բացահայտվեն մեր տղաների գործերը։ Պետք է լիներ երեք փաստաբան Նիկոլի կողմից, երեք փաստաբան մեր կողմից։ Գործերը ուսումնասիրեցին․ քննությունը գլխավորում էր Աննա Վարդապետյանը։ Այդ ժամանակ իրեն այն աստիճան լավ էր պահում, որ անգամ գոհ էինք ընթացքից։ Ինքը անձամբ ասաց, որ միանշանակ ծնողները ճիշտ են, և սպանություններ են կատարվել։ Անգամ իմ հայտարարությանը, որ իմ տղային մահացած են բերել հիվանդանոց և տաքացրել են, որ հետո մեզ կարողանան ապացուցել, որ հիվանդությունից է մահացել, ճշմարտացի համարեց։ Երբ ուզում էինք մտնել վերակենդանացում, սպասեցնում էին, որ սարքը միացնեն։ Ես իմ երեխուն որ պաչում էի, ու արցունքս ընկնում էր վրեն, ինձ հոսանք էր խփում: Արթուրի դիակը տաքացնում էին, մինչև վարկած որոշեն մահվան համար»։



Իրինա Ղազարյանը վստահեցնում է, որ իր տղային սպանել են, քանի որ վերջինս ակամա ականատես է եղել դավաճանության․ «Տղաս զանգեց ու ասաց՝ մամա, Ջհանգիրյան Մարտինը թուրքերի հետ պայման ունի, ուզում է՝ թուրքերի հետ առք ու վաճառք անենք։ Ասի՝ Տուրո՛ ջան, հանկարծ գլխիդ փորձանք չբերես։ Ասաց՝ մա՛մ, որ ասում ա, մի բան կանի։ Դա մեր վերջին խոսակցությունն էր։ Իմ երեխուն երկու օր անց մահացած են բերել Մուրացանի հոսպիտալ։ Մի քանի օր տաք օդով դիակը պահել են։ Ապրիլի 27-ին Արթուրս կդառնա 31 տարեկան»,-ասում է մայրը։

Իրինա Ղազարյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանը խումբ կազմեց ու ցույց տվեց, թե բացահայտելու է բանակային գործերը, հետո լվաց ձեռքերը ու մեղքը թողեց Աննա Վարդապետյանի վրա․ «Այդ դատախազ դարձածը ինձ ասում էր՝ տիկի՛ն Իրինա ջան, այդ ծնողները բոլորին անիծում են, բա ինչո՞ւ են ինձ սիրում։ Ասացի՝ տիկի՛ն Վարդապետյան, գոհ ենք, որ գործը ուսումնասիրում եք, բայց մեզ արդյունք է պետք։ Երկու օր հետո նստեց աթոռի վրա, ու գործերը մնացին կիսատ»։



Իրինա Ղազարյանը ամուսնու հետ միասին որդու գերեզմանը տան նման են կառուցել։ Տասներեք տարի առաջ երդվել է և ասում է, որ հավատարիմ է իր երդմանը․ «Տղայիս վրա հող չեմ լցրել ու չեմ լցնելու՝ մինչև Ջհանգիրյան Մարտինը չպատժվի: Գերեզմանը տան նման եմ սարքել, մի գրամ հող չկա վրան: Երբ ուզեմ, դագաղը դուրս կբերեմ: Չեմ հանգստանա երբեք: Երեք որդի եմ ունեցել, բայց Արթուրիս ցավը ուրիշ էր»,-ասում է։

«Նիկոլին էլ ասել եմ, որ լրիվ բացահայտելու եմ, ու ով մեղավոր է, պետք ա պատասխան տա»,-ասում է։

Նշենք, որ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է ուղեղում առաջացած կայծակնային ուռուցքից: Մայրը՝ Իրինա Ղազարյանը, սակայն, վստահ է, որ տղային սպանել է հրամանատարը:

Նա տարիներ շարունակ պայքարում է արդարությունը բացահայտելու համար:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից