2-3 օր առաջ ստացվել է Ադրբեջանի արձագանքը՝ խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ․ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:35 14-03-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուիսում, անդրադառնալով ստորագրվելիք որևէ փաստաթղթի առկայության վերաբերյալ հարցին, նշեց, որ եթե նման փաստաթուղթ լինի, ապա դա լավ նորություն է։

«Եթե չեմ սխալվում, նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ շատ հաճախ մեր հանրային հարթակներում, սոցիալական հարթակներում որպես ահազանգ ներկայացվում է, թե հասեք, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ, եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1-2-3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ նորություն: Որովհետև դա նշանակում է, որ բանակցային գործընթացով մենք ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որն արդյուն է, որը պետք է ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թե խաղաղության պայմանագրի նախագծի մեկ տարբերակ կա միայն, փետրվարի կեսին խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ Հայաստանի արձագանքը փոխանցվել է Ադրբեջանին, 2-3 օր առաջ ստացվել է Ադրբեջանի արձագանքը՝ նախագծի վերաբերյալ։

«Եվ ի՞նչ կարող եմ ասել այդ փաստաթղթի առումով։ Կարող եմ ասել հետևյալը․ կա՞ արդյք առաջընթաց փաստաթղթում։ Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ»,- ասաց Փաշինյանը՝ թվարկելով նաև իր նշած ֆունդամենտալ պրոբլեմները և ներկայացնելով Հայաստանի «կարմիր գծերը»։

«Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերություննների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը, հասկանալիորեն և տրամաբանաբար, կարմիր գիծ է մեզ համար։

Մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել՝ այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ։ Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար։

Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ, ըստ էության, մենք նունիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետև մենք այսօր ունենք գրված, ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվել։ Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է»,- թվարկումն ավարտեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Արցախի ժողովրդի իրավունքներին, Փաշինյանը վերահաստատեց նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի և Արցախի միջև երկխոսությամբ։

«Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդին, մենք ասել ենք և ասում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից մեկն է։ Մեր ընկալումն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը։ Մենք կարծում ենք, որ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Այստեղ էլ առանց միջազգային մեանիզմների և երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ