Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:15 07-03-2023

Երևանում հեռացնում են ապօրինի տեղադրված կանգնակները

Մայրաքաղաք Երեւանում շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների հեռացման աշխատանքները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակիցները փողոցներից հավաքում կանգնակները: Ընդ որում որպես կանգնակ մարդիկ օգտագործում են հին ու մաշված աթոռներ, բանջարեղենի արկղեր եւ տարբեր այլ առարկաներ: