Արտաքին 3 տարի առաջ - 17:00 04-03-2023

Ընդդիմությունն անհանգստանում է ոչ թե ժողովրդի, այլ սեփական ունեցվածքի համար. Էրդողանը մեկնաբանել է Թուրքիայի ընդդիմության շրջանում ստեղծված ճգնաժամը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ միասնական թեկնածու առաջադրելու հարցով երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների միջև առաջացած ճգնաժամը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Էրդողանը պնդել է, որ իր համոզմամբ ընդդիմադիր կուսակցությունների շարքում հակամարտություն կառաջանա։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցություններն անհանգստանում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց ունեցվածքի համար։

Վերջինս հայտնել է, որ իշխող Ժողովուրդ դաշինքը կշարունակի շարժվել իր ճանապարհային քարտեզով։ «Որպես Ժողովուրդ դաշինք՝ մեր ճանապարհային քարտեզը պարզ է։ Նրանք թող անեն այն, ինչ ուզում են, իսկ մենք կշարունակենք մեր ճանապարհը։ Մենք ցավ ենք ապրում, իսկ նրանք՝ սեփականության մասին են մտածում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, որ ընդդիմադիր «Ազգ» դաշինքն այլևս չի արտահայտում ժողովրդի իրական շահերը։ Ընդդիմադիր կուսակցությունների միջև հակասություններ են առաջացել, քանի որ ընդդիմադիր հինգ կուսակցություններ առաջարկել են նախագահի միասնական թեկնածու առաջադրել «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քլըըչդարօղլուին, մինչդեռ «Լավ» կուսակցության առաջնորդը կողմ է եղել, որ առաջադրվեն նույն «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության անդամներ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, ովքեր գործող նախագահ Էրդողանին հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունեն։ Այս տարաձայնության ֆոնին Աքշեները հայտնել է, որ իր կուսակցությունը լքում է ընդդիմադիր դաշինքը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ