Ներքին 5 տարի առաջ - 21:40 17-05-2021

Արթուր Դավթյանը անհանգստանում է իր անվտանգության համար

NEWS.am–ի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԱԾ–ին՝ հետևել ուժային կառույցների ղեկավարներին, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ոստիկանապետ Վահե Ղազարյանին։

Մեզ հայտնի է դարձել, որ վերջին շրջանում վարչապետն անվստահություն ունի այս կառույցների ղեկավարների նկատմամբ և մտահոգված է, որ քաղաքական հնարավոր զարգացումների դեպքում նրանք այլևս չեն ենթարկվի իրեն։ Բանն այն է, որ այս կառույցների ղեկավարները վերջին շրջանում փորձում են հնարավորինս չեզոքություն պահել, որպեսզի հնարավոր իշխանափոխության դեպքում խուսափեն ենթադրյալ վենդետայից։ Պարզվում է, այս ընթացքում գլխավոր դատախազի շրջապատի մարդիկ նրան զգուշացրել են հնարավորինս քիչ հրապարակային ելույթներ ունենալ և ռիսկի տակ չդնել իր և դատախազության պաշտոնյաների անվտանգությունը։

Արթուր Դավթյանը ևս անհանգստանում է իր անվտանգության համար, քանի որ հասկանում է, որ ներքաղաքական լարվածությունը օրերից մի օր տեղափոխվելու է ուժայինների դաշտ և մեծ է հավանականությունը, որ առաջին թիրախը հենց ինքը դառնա։

Նյութը ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ