Արտաքին 3 տարի առաջ - 21:03 02-03-2023

Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար. Ալիևը՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը միջուկային մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և առհասարակ ողջ տարածաշրջանի համար։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Բաքվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ Մեծամորի ատոմակայանը աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի լուրջ տեխնիկական խնդիրներ։ Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև Մեծամորի ատոմակայանի միջոցով ձեռք բերված որոշ միջուկային նյութերի «ապօրինի առևտուրը»։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են նաև բոլոր պետությունների կողմից միջուկային զենքի չտարածման պայմանագրի պահպանման կարևորությունը։ Բացի այդ Ալևիը և Գրոսին մտահոգություն են հայտնել միջուկային զենք ստեղծելու փորձերի առնչությամբ, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել միջազգային խաղաղության և անվտանգության համար։



Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել