Ներքին 3 տարի առաջ - 22:02 01-03-2023

Սամվել Բաբայանն իր հայտարարություններով հայ ժողովրդին ձերբազատում է հերոսի կեղծ օրինակից

«Ադրբեջանն իր կողմից չճանաչված Արցախին երբեք որևէ հարկ չի վճարելու։ Ո՛չ մեկ դոլար ու ո՛չ էլ որևէ ցենտ»։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Սամվել Բալայնի հայտարարությանը, թե կողմ է, որ Ադրբեջանը ներդրում անի Կաշենի հանքում ու հարկ վճարի իր իսկ կողմից չճանաչված Ղարաբաղին։

«Դրա մասին խոսելը, նույնիսկ մտածելը կատարյալ անհեթեթություն է։ Երանի թե այդ անհեթեթությունը լիներ սոսկ տգիտության հետևանք։ Բայց, Սամվել Բաբայանը, թեպետ ինտելեկտով առանձնապես չի փայլում, ակնհայտորեն գիտի, որ էժանաբար ստում է։ Պարզապես ես որոշ անձանց վրա ապշում եմ։ Որովհետև կան մարդիկ, որոնք Նոյեմբերի 9-ից հետո մի տեսակ արդեն հետադարձի ճանապարհ չունեն․ օրինակ՝ Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բլասանյանը և այդպիսի անձանցից բոլորն էլ դարձել են Ադրբեջանի օկուպացիոն փաստացի վարչակազմի հլու- հնազանդ կամակատարները՝ ընդդեմ հայության, ընդդեմ հայոց պետականության։ Ընդ որում, նրանք դավաճանության հոդվածի տակ են ընկնում նաև այն պատճառով, որ երկուսն էլ ՀՀ քաղաքացի են ցայսօր, բայց գործում են հօգուտ Ադրբեջանի, ընդդեմ ՀՀ-ի և հայ ժողովրդի կենսական շահերի»,- ասաց նա։

Այս առումով, քաղաքագետը զարմանալի է համարում Սամվել Բաբայանի կողմից ցուցաբերվող դրսևորումները։

«Սամվել Բաբայանը, որը վաղուց, այսպես ասած, ակտիվ որոշիչ քաղաքական լծակներից հեռու կանգնեցված մարդ է։ Թե ինչու նա չունի այնքան լայնախոհություն և այնքան, ժողովրդի ասած, «քթածակ», որ վազելով փորձում է մրցել Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի հետ՝ Ադրբեջանի կամակատարը դառնալու, ես ապշում եմ։ Անկեղծ ասած, ես երբեք էլ բարձր չեն գնահատել այդ անձի ընդհանուր որակները, իսկ այսօր պարզապես իմ հանրային նողկանքն եմ կամենում արտահայտել այդ մարդու կեցվածքի կապակցությամբ։ Մյուս կողմից էլ ուրախ եմ, որովհետև հայ ժողովուրդը, հատկապես 20-րդ և 21-րդ դարերում խիստ տառապել է կեղծ հերոսների երեսից։ Եվ եթե Սամվել Բաբայանն իր իսկ ձեռամբ վերջնականապես ջնջում է իր Ազգային հերոս լինելու հանգամանքը, ապա ինքը ձերբազատում է հայ ժողովրդին հերթական կեղծ կուռքից և կեղծ օրինակից»,- ասաց նա։

Անդրադառնալով Բաբայանի հայտարարությանը, որ ինքը դեռևս 8 ամիս առաջ է խոսել գյուղերի կառուցման, ենթակառուցվածքների ու նոր ճանապարհի մասին, Քանանյանը հայտարարեց, որ այդ պնդումներն իրատեսական չեն։

«Նախ, Ադրբեջանը միջանցքի տարածքում երբեք չէր թույլատրի որևէ բնակավայր հիմնադրել։ նախ, այդ բնակավայրերը չպետք է դատարկվեին և հանձնվեինք Ադրբեջանին։ Սա կատարյալ անհեթեթություն է։ Ընդհանրապես, ենթադրենք, ժամանակին կառուցվեր Շուշին շրջանցող ճանապարհը։ Միևնույն է, Ադրբեջանը որևէ այլ տեղ կբերեր իր «բնապահպաններին», և այդ ճանապարհը կփակեր։ Ռուսաստանի օկուպացիոն կայազորը նույնպես որտեղ կամենար 1 և 10 տեղում դարձյալ կարող էր այդ ճանապարհը փակել։ Հետևաբար, շրջանցիկ ճանապարհով այդ խնդիրը կարգավորելու բոլոր խոսակցությունները, եթե անդամ միամտության արդյունք են, ապա կատարելապես անլուրջ են»,- ասաց նա։

Քանանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից ամնիստիա հայտարարելու վերաբերյալ Բաբայանի հայտարարությանը։

«Այդպիսով միանշանակ Բաբայանը ՀՀ քաղաքացի արցախաբնակ մեր հայրենակիցներին ճանաչում է Ադրբեջանի քաղաքացի։ Ավելին, նա իր իսկ երիտասարդության օրոք վարած ազատագրական պատերազմը սկսում է մորթապաշտաբար դիտարկել որպես օկուպացիոն գործընթաց։ Հետևաբար, ամոթ իրեն։ Երիցս ամոթ իրեն»,- եզրափակեց Oragir.News-ի զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա