Մամուլ 4 տարի առաջ - 08:16 24-06-2022

Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. քննիչ հանձնաժողովի ձևավորումը կտապալեն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Արցախի ընդդիմադիր խմբակցություններն 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել եւ դիմել ԱԺ-ին՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու պահանջով։ 8 պատգամավորներին է միացել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։ Սակայն դիմումը ներկայացնելուց հետո, մեր տեղեկություններով, իշխանական «Ազատ հայրենիքի» եւ «Միասնական հայրենիքի» պատգամավորները սկսել են ճնշումներ գործադրել իրենց գործընկերոջ վրա, որպեսզի հետ վերցնի ստորագրությունը։ Կանոնակարգ օրենքը 3 օր է սահմանում՝ եթե պատգամավորը դիմումը հետ չվերցնի, հանձնաժողովը կձեւավորվի իրավունքի ուժով, եւ այն կղեկավարի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Իսկ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է Գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը, որոնց մասին Արցախում լեգենդներ են շրջում, թե ինչ կոռուպցիոն սխեմաներով են աշխատում։
Նշենք, որ Բաբայանի կուսակցությունը փոխել է քաղաքական կուրսը․ Արայիկ Հարությունյանին մերձավոր Բաղունցի փոխարեն խմբակցության ղեկավար է դարձել Մարսել Պետրոսյանը, դրանով է պայմանավորված, որ իշխանական գծից տեղ-տեղ շեղվում են։ Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան