Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:56 22-02-2023

ԲԴԽ անդամները վատ չզգացի՞ն նախարարության ներկայացուցչի իրենց հասցված ապտակից․ փաստաբան

Միայն Զարուհի Նախշքարյանի նկատմամբ վարույթը չէր, որ լրջագույն խնդիրներ է առաջացնում, ես տեսնում եմ հատուկ միտում, որպեսզի չկարողանան պաշտոնավարել այն դատավորները, որոնք պետք են այս երկրին և, որոնք իրականում արդարադատություն են իրականացնում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանն՝ անդրադառնալով ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված վարույթին։

«Այսինքն, տպավորույթյուն է ստեղծվում, որ այս երկրում անհրաժեշտություն չկա արդարադատություն իրականացնող դատավորներ ունենալու։ Նույն Զարուհի Նախշքարյանը այն դատավորներից է, որը լավագույնս կատարում է իր պարտականությունները որպես դատավոր և պետությունը պետք է շահագրգիռ լինի՝ ունենալու բազմաթիվ Զարուհի Նախշքարյաններ, որպեսզի արդարադատություն իրականացնող դատավոր ունենա»։

Նա ընդգծեց, որ Նախշքարյանն այն դատավորն է, որը չի վախենում բարձրաձայնել խնդիրները, որոնք առկա են դատական համակարգում, որոնք խնդիրներ են առաջացնում դատական համակարգում՝ արտարադատություն իրականացնելու իմաստով։

Փաստաբանն ընդգծեց, որ յուրքանչյուրս պետք է ունենանք գիտակցություն, որ մենք պետք է ունենանք նորմալ դատավորներ, դատավորներ, որոնք կարողանում են խնդրի մասին խոսել։ «ԵԹե դատավորը չի կարողանում նույնիսկ խոսել ու ասել այն խնդիրները որոնք ծառացած են դատական համակարգի առջև՝ նա չի կարող իրեն դատավոր համարել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով