Երևան +15°
Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 14:25 22-02-2023

Արդարադատության նախարարն ինձ ԲԴԽ-ի առջև է կանգնեցրել ծիծաղելի մեղադրանքներով․ Նախշքարյան

ԲԴԽ-ն այսօր շարունակում էր քննարկել դատավոր Զարուհի Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության հերթական միջնորդությունը։

«Ճիշտն ասած, կասկածներ ունեի՝ արդյոք իմաստ ունի իմ մասնակցությանը այս կարգապահական վարույթին, ինձ թվում է, որ Խորհրդի անդամները և բոլոր ներկաները քաջ գիտակցում են, որ ես բաց աչքերով եմ նայում իրականությանը, բայց, այնուամենայնիվ, ցանկացա այս պահը ևս ծառայեցնել դատական իշխանության հեղինակության բարձրացմանը և միայն դրանով է պայմանավորված, որ ես այսօր այստեղ եմ»։

Նախշքարյանը խնդրեց ուշադրություն դարձնել առնվազն երկու դրվագի․ «Արդարադատության նախարարը շփոթել է իրեն դատական իշխանության հետ։ Ինձ համար կարող է քննադատելի լինել գործադիր իշխանության անգործությունը և գործողությունները ևս, որպես դատական իշխանության դատավոր, որպես այդ խնդիրների հետ առնչվող դատավոր»։

Նախշքարյանն ասաց, որ ակնկալում է, որ ԲԴԽ-ն պետք է պաշտպանի իր անկախությունը․ «Դատավորների հիմնական մասը, այդ թվում Խորհուրդը, բացառությամբ պարոն Քոչարյանի և պարոն Գրիգորյանի, շատ լավ գիտեն իմ մղումները, իմ վերաբերմունքը։ Ես այդ խնդիրները բարձրացրել եմ նախապես, դա պայմանավորված չի եղել երբևիցե ԲԴԽ կազմով, գործող իշխանությամբ, այլ գործոններով, ԲԴԽ նախագահի անձով, որովհետև այս խնդիրները ես բարձրաձայնել եմ պարոն Հարությունյանի առջև, պարոն Վարդազարյանի, պարոն Ջհանգիրյանի՝ նաև ժամանակավոր պաշտոնակատարների նկատի ունեմ, և պարոն Անդրեասյանի առջև ևս։ Ես համարում եմ, որ ԲԴԽ-ն այն մարմինն է, որը հանդիսանալով երաշխավոր իմ՝ որպես դատավորի անկախության, պետք է միջոցներ ձեռնարկի այդ անկախությունը ինձ համար ապահովելու համար։ Եվ դա չի կարողանում անել ինչ-ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»։

«Իսկապես զավեշտ է, որ ես հիմա այս միջնորդությամբ կանգնած եմ այստեղ»,- ասաց Նախշքարյանը։

Նախշքարյանն անկեղծացավ, որ միշտ ընկճված է եղել և համարել է, որ գնահատված դատավոր, իրավաբան չի եղել, իրեն բավարարված չի զգացել, «սակայն պարոն Մինասյանն այս միջնորդությամբ իմ այս ողջ պատկերացումները հերքեց։ Ես շատ շնորհակալ եմ Արդարադատության նախարար պարոն Մինասյանից, որ ինքը համարել է հնարավոր՝ ինձ ԲԴԽ-ի առջև կանգնեցնել այս ծիծաղելի մեղադրանքներով»։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։ Այս անգամ քննարկման առիթ են դարձել դատավորի ֆեյսբուքյանի գրառումն ու մի քանի հարցազրույցներում հայտնած մտքերը՝ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ-ի որոշումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պիտի ներգրավված լինի. ՀՊՏՀ ԳՄ տնօրենը՝ համազգային պայքարի մասին
18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
15:00 Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
12:02 Ռուսաստանում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
10:05 Փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ․ Ասլանյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
11:45 Անհնազանդության ակցիաներ Նոր Նորքում․ ցուցարարները փակել են Գայի պողոտա-Թոթովենց խաչմերուկը