Այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, ժամը 12։00-ին, Հակակոռուպցիոն դատարանը կքննի բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցը։
Գրիգորի Խաչատուրովը
մեղադրվում է փողերի լվացման մեջ։