Արտաքին 3 տարի առաջ - 14:30 14-02-2023

Աղետի ժամանակ ընտրությունների մասին խոսելը վիրավորանք է մեր մահացածների հիշատակին․ Էրդողանի կուսակցությունը չի քննարկել ընտրությունները հետաձգելու հարցը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը հայտարարել է, որ իշխանությունները դեռևս չեն քննարկել երկրում կայանալիք համապետական ընտրությունները հետաձգելու հարցը։ Այս մասին Յավուզն ասել է թուրքական Հյուրիեթ պարբերականին տված հարցազրույցում։

Յավուզը շեշտել է, որ իշխանությունները ներկայումս զբաղված են երկրաշարժի հետևանքների վերացնելու գործով։

«Այժմ մենք զբաղվում ենք կյանքեր փրկելով։ Մինչև այժմ ընտրությունների հետ կապված ոչ մի բանի մասին, թեկուզ անցողիկ, չենք խոսել։ Մենք կամաչենք խոսել այդ մասին։ Մենք բոլորս երկրաշարժի գոտում ենք։ Աղետի ժամանակ այս մասին խոսելն աբսուրդ է, վիրավորանք է մեր մահացածների հիշատակին։ Նրանք, ովքեր խոսում են այս մասին, փորձում են շփոթեցնել մարդկանց»,- ասել է թուրք պաշտոնյան։շ

Ավելի վաղ Թուրքիայի նախկին փոխվարչապետ խորհրդարանի նախկին խոսնակ Բյուլենթ Առընչը կոչ էր արել հետաձգել ընտրությունները, քանի որ ավերիչ երկրաշարժերի ֆոնին երկիրը պետք է ձերբազատվի նախընտրական սթրեսից։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն իսկզբանե նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Էրդողանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ հնարավոր է դրանք կայանան մայիսի 14-ին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի մարտի 10-ին, երբ ինքը կստորագրի համապատասխան հրամանագիրը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 31 հազարը։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո