Միտք Ներքին 3 տարի առաջ - 16:48 15-02-2023

Մարդկանց վարժեցնում են աչք փակել ազգային աղետի վրա, հանգիստ ապրել ազգային աղետի մեջ՝ առանց անհանգստանալու․ Արմեն Այվազյան

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«65 օր է, ինչ Արցախը պաշարված է։ Բայց Հայաստանում ԶԼՄ-ների միջոցով այնպես են ներկայացնում այս իրավիճակը, որ, կարծես, մի առանձնապես բան էլ չի պատահել։ Կբացվի՝ շատ լավ, չի բացվի՝ ինչ արած։ Մարդկանց վարժեցնում են աչք փակել ազգային աղետի վրա, հանգիստ ապրել ազգային աղետի մեջ՝ առանց արձագանքելու, առանց միջամտելու, առանց անհանգստանալու։ Մարդկանց հետ են սովորեցնում ազգային-ազատագրական պայքարից, հետ են պահում անգամ նման մտքերից։

Հուշում են, թե իբր ձեզանից որևէ բան կախված չէ, մի շարժվեք ու մնացեք ահա այսպես անօգնական։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՈՒՌ Է ՏՎԱԾ ԻՆՔՆ ԻՐ ԴԵՄ։ Թաքցնելու համար այդ իրողությունը ԶԼՄ-ներում ու սոցցանցերում արծարծվում են ժողովրդի ուշադրությունը շեղող սկանդալային, անկարևոր և ոչ առանջնահերթ խնդիրներ։

Ինչպե՞ս հետ բերենք Հայաստանն իր բնական շահերն արտահայտող իրական շավիղների վրա։ Սա է հարցերի հարցը, որովհետև ԶԼՄ-ները մերը չեն, բարձրագույն քաղաքական իշխանությունը մերը չէ, կուսակցությունները մերը չեն, բարձր չինովնիկությունը մերը չէ, իսկ մեր բանակը հեռացված է ու չեզոքացված։

65 օր է, ինչ Արցախը պաշարված է... Ազգովին սթափվելու ժամանակը չէ՞ արդյոք»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ