Ուղիղ եթեր
ՀՅԴ օրակարգում է Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ՀՀ-ում  ազգային  իշխանության ձևավորումը. ՀՅԴ
copy image url

ՀՅԴ օրակարգում է Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ՀՀ-ում ազգային իշխանության ձևավորումը. ՀՅԴ

Ներքին 2 տարի առաջ - 12:03 09-02-2023

Փետրվարի 8-ին Երևանում` ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մեծ դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի կառույցի մարմինների ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ-ից հայտնում են, որ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունները Հայաստանի վրա։ Բանախոսն անդրադարձել է ինչպես համընդհանուր զարգացումներով պայմանավորված իրողություններին, այնպես էլ առանձին երկրներում ստեղծված իրավիճակների վերլուծությամբ ներկայացրել հայկական համայնքների խնդիրներն ու կարիքները։

Հանդիպման օրակարգում գլխավոր հարցերից մեկը հանդիսացել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և այդ համատեքստում ներկայացրել ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների, հանձնախմբերի, ուղեկից միությունների կատարած աշխատանքները, որոնք ամբողջությամբ ուղղված են թե՛ Արցախի ապաշրջափակմանն ու սոցիալական կարիքներին օժանդակելուն, թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներին, թե՛ Արցախյան հիմնահարցի կարգավորման հայանպաստ ձևաչափերի վերականգնմանը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը փաստել է, որ Դաշնակցության խնդիրը եղել և մնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, իբրև համահայկական մեկ ամբողջության, վերականգնումը, և ողջ ջանքերն առաջիկայում ուղղված են լինելու այդ նպատակին։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը փաստել է, որ Դաշնակցությունն իր աշխատանքների ընթացքում մշտական կապի մեջ է Արցախի ղեկավարության և պատասխանատու պաշտոնյաների հետ։ Հակառակ դրան՝ ՀՅԴ-ն շարունակում է արմատական հակասությունների մեջ գտնվել ՀՀ գործող իշխանությունների հետ, և, ՀՀ իշխանությունների հակապետական, հակաարցախյան և հակազգային քայլերի ու ծրագրերի չեզոքացմանը զուգահեռ, Դաշնակցության օրակարգում է Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ՀՀ-ում ազգային իշխանության ձևավորումը։

Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող հարցերին՝ տալով լրացուցիչ պարզաբանումներ։

Ամենից շատ դիտված

22:19 ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին
23:57 Եթե ՀԷՑ–ն ազգայնացվի, սեփականատերը միջազգային ատյաններում հաղթանակ կտանի. Արփինե Հովհաննիսյան
22:39 Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ փաստաբան
13:00 Փաշինյանը վախենո՞ւմ է․ ՊՊԾ պետը Թուրքիայում կուղեկցի նրան
22:00 Բնակարան, առանձնատուն, թանկարժեք մեքենա և գնումներ, 71 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
20:26 Այսօր ԱԺ-ում Նիկոլը խոստովանեց, որ ինչ արել է, գիտակցված է արել. ինքը մարդասպան է և հայրենասպան. Աշոտյան
21:36 ՀԷՑ-ի անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար Սամվել Կարապետյանին
14:15 «Թիվ 1»՝ ԱԱԾ–ում և Ոստիկանությունում
22:47 Օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում ազգայնացման ենթակա չեն. Մեսրոպ Առաքելյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու մասին
16:15 Նիկոլը գնացել է հերանց տուն ուղղորդումներ ստանալու. Ռուբեն Մխիթարյան