Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 23:42 24-04-2025

Դրա ողբերգական դրսևորումն արցախցի հայերի վերջին բռնի հեռացումն է. միայն ճանաչումը բավարար չէ. Ջոն Ինյարիտու

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այդ ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, որպեսզի «այլևս երբեք» բառերն իրական իմաստ ստանան։

Իսպանացի պատգամավորը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը՝ նկատեց, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես է եղել բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գրանցված առաջընթացին։

«Դա դանդաղ գործընթաց էր, բայց վճռական, կարևոր քայլ դեպի պատմական ճշմարտություն՝ շատ երկար լռությունից հետո: Չմոռանանք, որ հենց այս վայրագությանն ի պատասխան էր, որ «ցեղասպանություն» տերմինը ստեղծեց Ռաֆայել Լեմկինը՝ անուն տալով այդ վայրագությանը: Մարդկությունն այսկերպ իրավական դաշտում հետագա վայրագությունները կանխելու հնարավորություն ունեցավ: Այնուամենայնիվ, երկու հարց շարունակում է մնալ խորապես մտահոգիչ. ավելի քան մեկ դար անց, մարդկության դեմ հանցագործությունները, բռնի տեղահանումները և էթնիկ զտումները շարունակվում են աշխարհի տարբեր մասերում, որոնք հաճախ կատարվում են միջազգային հանրության աչքի առաջ, որը շատ հաճախ պասիվ է մնում»,- նշեց Ինյարիտուն:

Պատգամավորի համար մտահոգիչ է նաև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկված և իրենց հայրենիքից վտարված հայ բնակչության թեման: Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է մնալ հալածանքի և տեղահանման թիրախ։

«Դրա ողբերգական դրսևորումն արցախցի հայերի վերջին բռնի հեռացումն է: Այս իրողությունները ցույց են տալիս, որ միայն ճանաչումը բավարար չէ. այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, եթե ցանկանում ենք իրական իմաստ տալ «այլևս երբեք» բառերին»,- շեշտեց Ջոն Ինյարիտուն:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը