Ներքին 2 տարի առաջ - 19:55 13-05-2024

Փաշինյանի հեռացումն իշխանությունից հնարավորություն է առաջին հերթին արցախցիների համար

«Առաջիկա օրերին Խոջալու է տեղափոխվելու 50 ընտանիք՝ վերաբնակեցման նպատակով»,-հայտնել է Ադրբեջանի փախստականների կոմիտեի ներկայացուցիչ Իբրահիմ Միրզոևը։

Նրա խոսքով, «ազատագրված տարածքներում կատարվում են մեծամասշտաբ վերականգնողական-վերանորոգման աշխատանքներ»։

Այսպիսով, Արցախի Հանրապետության ավելի ու ավելի նոր բնակավայրեր ինտենսիվ կերպով ենթարկվում են ադրբեջանական «վերաբնակեցման», և այդ գործընթացն առաջիկայում հաստատ ընդլայնվելու է, իսկ «վերականգնողական» ասվածը պետք է հասկանալ որպես հայկական ժառանգության ոչնչացում՝ փոխարենը «վերականգնելով» իբր թե ադրբեջանական կրոնա-մշակութային և ճարտարապետա-շինարարական համակարգը։

Իսկ ի՞նչ է դրան հակադրում Հայաստանի իշխանությունը․ ոչինչ։ Արցախին վերաբերող ոչ մի խոսք, առավել ևս ոչ մի քայլ Փաշինյանի կառավարությունն իր վարած բանակցություններում չի ասում և չի կատարում։

«Աշխարհի ոչ մի պետություն մի շաբաթվա ընթացքում չէր կարող ընդունել 100 հազարից ավելի փախստական»,-ամիսներ առաջ հպարտ հայտարարում էր վարչապետի պաշտոնը կատարողը, կարծեք թե հնարավոր էր, որ Մայր Հայաստանն ընդհանրապես չընդունի իր ժողովրդի մի մասին, որն, ի դեպ, փախստական է դարձել միմիայն Փաշինյանի «86 000 քառ․ կմ-անոց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» ճանաչելու բերումով։

Տարերային գաղթն արցախցիներին հասցրեց Հայաստան, այստեղից էլ հազարավոր մարդիկ՝ ոչ մի հեռանկար չտեսնելով իրենց համար, արդեն տեղափոխվել են արտերկիր, մնացածի «աչքն էլ ջուր է կտրել»՝ սպասելով փաշինյանական ողորմելի «40+10» հազարական դրամին։ Իսկ այս դրամն ապրիլ ամսվա համար ինչ-որ չի վճարվում։ Ով գիտե, գուցե կառավարությունը հաշվարկել է, որ վերջին շաբաթներին տեղի ունեցող դիմադրությանը նաև արցախցիներ են մասնակցում, և ելնելով իր ղեկավարի քինախնդրությունից՝ որոշել է չվճարե՞լ այդ գումարները։ Նիկոլ Փաշինյանից դա սպասելի է։

Արցախն անխնա ադրբեջանացվում է, արցախցիները Հայաստանում ոչ մի աջակցություն, առայժմ, չեն ստանում․․․ Ո՞րն է, ուրեմն, ելքը։

Ելքն այն է, որ արցախցիները համահավաք պետք է աջակցեն այս Շարժմանը։ Սա ոչ միայն արցախցիների, այլև բոլոր հայերի համար, գուցե վերջին անգամ, հնարավորություն է, որպեսզի վտարվի փաշինյանական վարչախումբը, որը ստելով, թե Արցախն է «խանգարում» Հայաստանի խաղաղությանը՝ հիմա էլ Հայաստանի Հանրապետության տարածքներն է օտարում։

Փաշինյանի տապալումը կարող է իրական հնարավորություն ստեղծել նաև Արցախ վերադառնալու հարցն ըստ պատշաճի բարձրացնելու և ընթացք տալու համար։

Հույսով և հավատով պետք է զինվորագրվել Բագրատ Սրբազանի գլխավորած պայքարին և համառ ու հետևողաբար հասնել Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը։ Միայն այն դեպքում կարելի է հասնել Հայաստանի ազգային-պետական շահերի առաջմղմանը, երբ այդ շահերը ներկայացնող լինի աշխարհին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում