Արտաքին 3 տարի առաջ - 14:00 08-02-2023

Զուրաբիշվիլին Սաակաշվիլիին հորդորում է խոստովանել սեփական մեղքերը և հեռանալ քաղաքականությունից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ, կոչ է արել խոստովանել իր կողմից կատարված հանցագործությունները, հեռանալ քաղաքականությունից և դրանով «դադարեցնել պատանդ պահել երկիրը և ընդդիմությանը»։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

«Մի անգամ և ընդմիշտ Սաակաշվիլին պետք է խոստովանի, որ կատարել է հանցագործություններ, հեռանա քաղաքականությունից ու դադարեցնի պատանդ պահել երկիրը և ընդդիմությանը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Վերջինս մեկ անգամ ևս նշել է այն պատճառները, թե ինչու չի նախատեսում ներում շնորհել Սաակաշվիլիին։ «Հաշվի առնելով նախկին նախագահի հայտարարությունները և այն, որ նա չի ճանաչում և չի զղջում հանցանքների համար, եթե նա ազատ արձակվի, ապա կդառնա ոչ միայն իշխանությունների, այլև երկրի հեղինակության ընդդիմախոսը և, համապատասխանաբար, նրա եվրոպական շանսերի»,- ասել է նա։

Բացի այդ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ եթե նույնիսկ ներում շնորհի Սաակաշվիլիին, նա դեռևս չի կարողանա դուրս գալ բանտից, քանի որ նրա դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։

Վրաստանի նախագահը նաև դժգոհում է, որ Սաակաշվիլիի հարցը հետին պլան մղեց Վրաստանի եվրաինտեգրման և երկրի կողմից 12 հանձնարարականների կատարման հարցերը, որոնք ԵՄ-ն տրամադրել էր կազմակերպության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նա միևնույն ժամանակ կոչ է արել երկրի կառավարությանը իրավական և մարդասիրական ելք գտնել Սաակաշվիլիի խնդրի լուծման համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից