Ներքին 3 տարի առաջ - 19:56 03-02-2023

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը այցելել է Ջերմուկ քաղաք

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ջերմուկ քաղաք։ Այս մասին տեղեկանում ենք Ջերմուկի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։

Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ ( 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ ՌԴ դեսպանը այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր