Ներքին 4 տարի առաջ - 14:32 17-09-2022

Ինչու Հայաստանում հավատարմագրված ՌԴ դեսպանը չայցելեց Ջերմուկ

Նախօրեին Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կամակերպությունների ներկայացուցիչներն այցելել էին Ջերմուկ։ հատկանշական է, որ Ջերմուկ ակցելած դեսպանների մեջ չկար Ռուսաստանի դեսպանը։

Oragir.news-ի հետ զրույց զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանն ասաց, որ իրականում զարմանալի էլ չէ, այն որ ՌԴ դեսպանը Ջերմուկում չէր։

«Եթե Ռուսաստանի գործողությունների դինամիկան նայենք՝ կտեսնենք, որ Ռուսաստանը որդեգրել է քաղաքականություն, որ Հայաստանը պետք է չլինի։ Այն փաստաթղթերը, որոնք Ռուսաստանը Հայաստանի հետ կնքել էր, լինի անվտանգության վերաբերյալ, թե պաշտպանական ոլորտի վերաբերյալ, բոլոր այդ փաստաթղթերը սպասարկում էին 1990-ական թթ-ի աշխարհաքաղաքական պարիտետրը։ Հիմա աշխարհաքաղաքականությունը փոխվել է, ու այդ աշխարհաքաղաքականությունը փոխելու հայտը ներկայացրել է Ռուսաստանը, ոչ Հայաստանը։ Հետևապես , նոր իրողություններում այդ փաստաթղթերն այլևս առ ոչինչ են։

Այդ մենք ենք մեզ դրել էշի տեղ ու չենք տեսնում դա, մենք չենք ուզում տեսնել, կամ ուղեղներս չի հերիքում, կամ էլ ոգիներս չի հերիքում դա ընդունելու, բայց հիմա իրավիճակ է փոխվել ու այդ փաստաթղթերը նոր իրողությունները սպասարկել չեն կարող։ Ռուսաստանը որդեգրել է 100 տարվա իր դարավոր ավանդույքը՝ մերձենալ իր սրտակից եղբոր հետ Հայաստանի շահերի հաշվին, դրա համար էլ դեպսպանը Ջերմուկ չէր եկել, ու չի գալու, դրա համար էլ ՀԱՊԿ-ն Հայաստանի սահմանների վրա հարձակումը չի դատապարտում, ու չի դատապարտելու, դրա համար էլ ՄԱԿ-ում ՌԴ-ն ջղաձվել էր։ Այստեղ զարմանալու ոչինչ չկա։ Մենք պետք է մեզ համար մի բան որոշենք․ մենք ապրելու ենք, թե չէ։ Եթե Հայաստանը այդ որոշումը ունի, ապա մենք որպես ժողովուրդ կլինենք օբյեկտիվ և կընդունենք այն իրողությունը, որ Ռուսաստանը այլևս մեր դաշնակից պետությունը չէ»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ