Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:45 03-02-2023

Մենք չենք կարող այլ պետություններից պահանջել՝ լինել ավելի հայամետ, քան Հայաստանի իշխանությունը․ Թևանյան

Այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ լրագրող Նաիրի Հոխիկյանն՝ անդրադառնալով փետրվարի 2-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ուղերձներով հարուստ հայտարարություններին՝ արցախյան հակամարտության հետ կապված, հարցրեց. «Կարելի՞ է ենթադրել, որ, ըստ Լավրովի, ԼՂԻՄ-ը Ադրբեջանին չի պատկանում և, ընդհանրապես, Ձեր մոտեցումը Լավրովի հայտարարություններին»։

Անդրանիկ Թևանյանը պատասխանեց. «Մենք չենք կարող այլ պետություններից, այդ թվում նաև մեր դաշնակից պետություններից պահանջել՝ լինել ավելի հայամետ, քան Հայաստանի իշխանությունը։ Եթե Հայաստանի իշխանությունը Պրահայում ընդունել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա մնացած բոլորի հայտարարությունները տեղավորվում են դրա շրջանակներում։

Լավրովը, երբ որ հայտարարում է, որ Ալմաթայի հռչակագիրն են բերում և ասում են՝ ըստ էության՝ դա նաև Ղարաբաղն է ներառում, թող էստեղից պատասխան հնչի։ Ասեն՝ չէ մենք վերապահումները նաև նկատի ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
18:17 Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան
18:47 Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է երկրից
19:01 Հայ ընտանիք պետք է բռնությունից զերծ լինի. Աննա Հակոբյանի տեսաուղերձը