copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:00 02-02-2023

Շիրակում կուսակցական համակարգ չկա, բայց քաղաքական ձևականությունների հետևից ընկնողներ կան

Հայաստանը ծայրահեղությունների երկիր է. սիրում ենք ասել՝ որտեղ կենտրոն է, այնտեղ «ժողովրդին լավ է», կամ լավ են ապրում՝ աչքաթող անելով ծայրամասերում, սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներին։ Իհարկե, ամեն առումով է այդպես․ թե՛ սոցիալականապես, թե՛ քաղաքականապես, թե կրթության առումով։ Բացառություն չէ Շիրակի մարզն իր առանձնահատկություններով։

Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը սոցիալական ծրագրեր է իրականացնում, օրինակ՝ կարիքավորներին ամեն տարի վառելափայտ բաժանում, Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով մարզում առկա խնդիրներին, իր մտահոգությունը հայտնելով, ասաց. «Կա մի ծնող, որ հաշմանդամություն ունի, որդին էլ էլի մանկուց հաշմանդամ է։ Անապահով ընտանիք եմ ասում՝ օրինակի համար. անտերությունը նման աղքատությունը մարզում չի նկատվում, հասկանում եք, կար ժամանակ, որ դրանց մասին խոսում էի, իմ էջում տեղադրում, բայց նայում եմ, որ երկրի վիճակը հիմա շատ ավելի վատ է, հարյուր քսան հազար Արցախում բլոկադայի մեջ գտնվող մարդ կա, ես խոսում եմ աղքատությունից կամ այլ բանից։ Շիրակի մարզը, Գյումրին մի քիչ տուրիստականով աչքի ընկավ, ու ես ինքս ամբողջ կյանքում ներդրում ունեմ այդ հարցում․ թանգարանների ստեղծում, ռեպորտաժներ, լուսանկարների հանրայնացնել՝ և այլն և այլն, բայց դա չի կարող քաղաքի տնտեսական կյանքին փոփոխություն բերել, համաչափ զարգացումը խանգարվել է, մարդիկ կենտրոնում կուտակվեցին, և մարդիկ, որոնք պետք է քաղաքի տարբեր մասերում բիզնես դնեին, իրենք մտածեցին, որ արագ սրճարան ու հյուրատուն ավելի լավ է բացել։ Այսինքն՝ քաղաքի համաչափ զարգացմանը դա ոչ մի օգուտ էլ չտվեց, հատկապես հասարակության սոցիալական խոցելի խմբերն այնքան են հետ վարժվել, որ իրենց կրթությամբ, ապրելակերպով չեն կարող այդ սպասարկման ոլորտում աշխատել։ Ամբողջ գյուղերում առհասարակ անտերություն է, հիմա տնակային ավաններում է ավելի ծայրահեղ վիճակ․ ավելի վատ վիճակ է գյուղերում, որովհետև գյուղատնտեսական աշխատանքով, անասնապահությամբ այդպես չի լինում, մարդ գնում է դաշտում գործ անելու, ու չգիտի այդ սերմն ինչ անի։ Չկա զարգացման տեսլականը, թե մարդիկ ոնց են դուրս գալու դրանից, անգամ անիմաստ էլ է դրա մասին խոսել»։

Անդրադարձավ երիտասարդությանը, նրանց քաղաքականացված լինելուն։ Թերևս Գյումրիում հատկապես վերջին տարիներին ակտիվ երիտասարդների պակաս չկա, որոնցից աչքի է ընկնում օրինակ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, որ ամանակին «ՍՕՍ» քաղաքական հաղորդում ուներ, տարբեր քաղաքական ակցիաներ էր անում, հիմա էլի ակտիվացել է ու կարծես էլի քաղաքական նկրտումներ ունի։

Հարցին, թե մարզում երիտասարդները որքանո՞վ են քաղաքականացված, փորձեցինք զրուցել հենց Հայկ Բարսեղյանի գործունեության մասին, հրաժարվեց պատասխանել հարցին՝ տալով համընդհանուր արձագանք հարցին ու առհասարակ երիտասրադությանը, որն այնքան մտահոգիչ է Թումասյանի համար. «Երիտասարդների գլխին այնքան մեծ չարիք ու ողբերգություն եկավ, որ հիմա երիտասրադներից ինչ-որ բան սպասելը անիմաստ է, ովքե՞ր զոհվեցին, ովքեր ջարդվեցին, ովքեր հիասթափվեցին, թողեցին ու գնացին․ երիտասարդները, չէ՞, հենց, հիմա մենք այս փուլում ո՞նց կարող ենք ակտիվություն ակնկալել, հիմա ակտիվ երիտասարդություն՝ քաղաքական կյանքում, փոփոխություններ ապագայի կտրվածքով սպասելը վաղաժամ է, ակտիվ տղաներ ունենք, որոնք գնացին ու զոհվեցին, որոնք ինչ-որ բան կարող էին իրենց գյուղերում անել՝ հասարակական կամ քաղաքակն առումներով, ծրագրեր ու միջոցառումներով, հիմա կուսակցական համակարգ մարզերում չկա, փլուզված վիճակում է, գուցե եթե խաղաղություն լինի, որոշ ժամանակ անց երիտասարդությունն իսկապես շարժվի, բայց հիմա ես որևէ ակնկալիքներ չունեմ, ձևականություններ միշտ էլ կան, միշտ էլ կան այդ մարդիկ, պատերազմների ժամանակ էլ կան, ոչ կարող ես դեմն առնել, ոչ էլ ոչ մի բան, բայց իրական շարժում և այլ դրա սպասումն այս պահին չեմ տեսնում»։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել