copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:11 06-05-2024

Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Այս մասին հայտարարություն է տարածվել։

«Թեմը կոչ է անում ՀՀ իշխանություններին, որ հրաժարվեն միակողմանի զիջումներից և պարտվողական քաղաքականությունից` հեռու մնալով Տավուշում իրականացվող ապօրինի սահմանագծման և սահմանազատման գործընթացից, որով կդրվի մեծ վտանգի սկիզբը, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ծավալապաշտական սպառնալիքները, որը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»»։

Այս պայքարը համայն հայության պայքարն է և մի օր կդառնա համահայկական շարժում։