Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
copy image url

Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  

Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 06-05-2024
Բագրատ Սրբազանի առաջանորդած երթը մոտենում է քաղաքին։ Ոստիկանությունը ուժ չի գործադրում այն ցրելու ուղղությամբ։ Իշխանության ներկայացուցիչները, ՔՊ-ական պատգամավորները ոչինչ չեն խոսում այս երթի դեմ։ Վերջին հարցազրույցում այդ թեմայով հարցին Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց։ Ինչու՞ իշխանությունները չեն պաշտպանվում, գուցե ուզում են հանձնե՞լ իշխանությունը։

Բագրատ Սրբազանի ժողովրդականությունն օրեցօր աճում է։ Նրա առաջնորդած երթի շարքերը համալրում են ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողները, այլ ապաքաղաքական, սովորական մարդիկ, որոնք պարզապես ուզում են հետևել նրան, քայլել նրա հետ, լսել նրա խոսքը։ Իշխանությունների պասիվության պատճառներից մեկը Սրբազանի բարձր ժողովրդականությունն է։

Սրբազանի դեմ խոսում են միայն իշխանություններին սատարող, իշխանությունների հետ ասոցիացվող որոշ քաղաքագետներ և ֆեյքեր։ Առաջին շրջանում նրան որակում էին ռուսական գործակալ։ Սակայն Բագրատ Սրբազանի կենսագրության մասնրամասները հանրությանը հայտնի դարձնելուց հետո այս մերկապարանոց մեղադրանքին ոչ ոք չի հավատում։ Ժողովուրդը համոզվեց Բագրատ Սրբազանի՝ անկախությանը նվիրվածության, հաստատակամության մեջ։ Այնուհետև ասեկոսե տարածվեց, թե նա ունի որդիներ, սակայն այս կեղծիքը տարածողները ներողություն խնդրեցին։ Եվ երբ նա հայտարարեց, որ երթով շարժվում է դեպի Երևան, նրան քննադատողների ձայնի բարձրությունը շեշտակի ընկավ։ Փոխարենը շատացան նրան աջակցություն հայտնողները։ Ովքեր հանրային հարթակ էին փնտրում իշխանություններին քննադատելու համար, ովքեր պասիվ երազում էին իշխանափոխության մասին, շտապեցին ողջունել Բագրատ Սրբազանի շարժումը, աջակցելու պատրաստակապություն հայտնել։ Հանրային լայն աջակցությունը հավելյալ վկայում է, որ իշխանությունը մտադիր չէ, լուրջ դիմադրություն ցույց տալ Բագրատ Սրբազանին։

Քաղաքական առումով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է անհարմար վիճակում և մի քանի ուղղություններով առաջ գնալու տեղ չունի։ Օրինակ՝ ԱՄՆ-ին խոստացել է, որ ունի հայ-ամերիկյան գործակցությունը խորացնելու, ՀՀ-ն ռուսական ազդեցությունից ազատելու տեսլական, սակայն ոչ մի քայլ անել չի կարողանում, վախենալով ռուսական հակազդեցությունից։ ԵՄ-ին խոստացել է մերձենալ այնքան, ինչքան Եվրոպան հնարավոր համարի, սակայն այս ուղղությամբ ևս չի համարձակվում որևէ քայլ անել։ Մեկ տարուց ավելի ՔՊ-ն ակնարկում է, որ մտադիր է վերանայել հայ-ռուսական հարաբերությունները՝ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, դեսովետիզացիա, լյուստրացիա տեղի կունանա, սակայն այս ակնկալիքները ևս չեն իրականանում։ Իսկ պոտենցիալ գործընկերներն ու ժողովուրդը երկար սպասել չեն կարող։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մերժել Կրեմլի խնդրանքները սահմանազատման և ճանապարհների վերաբերյալ։ Տավուշում հատվածական սահմանազատումը նախանշված էր Պուտինի կողմից Նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տեքստում։ Այս պիլոտային հանձնումը նշանակում է, որ սահմանազատումը, հնարավոր է՝ չշարունակվի, ՀՀ-ին չվերադարձվեն Արծվաշեն ու 32 հայկական գյուղերի տարածքները։ Նա անվերջ չի կարողանում ձգձգել նաև Սյունիքով միջանցք տալու ռուսական խնդրանքը, որն արդեն դարձել է սահմանազատման նախապայման։ Փաշինյանը, հավանաբար՝ կուզենա նաև չմեկնել Մոսկվա։ Պուտինի կողքին նստելն էապես գցում է ՀՀ-ի և անձամբ նրա միջազգային վարկանիշը, որը որոշ չափով բարձրացել էր 2023-ի հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթից հետո։ Իսկ մայիսի 7-9-ը նա ստիպված է լինելու նվաստացման օրեր անցկացնել աշխարհի կողմից մերժված ռուսական ղեկավարի կողքին։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է այնպիսի վիճակում, երբ իշխանությունը հանձնելը կարող է փրկել նրա դեմքը, ազատել խոստումները կատարելու պարտականությունից, որոնք նա տվել է ժողովրդին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ՌԴ-ին։ Պատկերավոր ասած՝ Փաշինյանը կարող է թռնել և ազատվել պարտքերից։ Հաշվի առնելով այն, թե ինչ ծանր ժառանգություն է թողնելու նա գալիք իշխանությանը, կարելի է ենթադրել, որ հաջորդները ևս որոշ հարցերում պարտություններ և նահանջ են գրանցելու և դրանք արդարացնելու են Նիկոլ Փաշինյանի ծանր ժառանգությամբ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին